Քաղաքաշինության նախարարությունը հայտարարել է, որ համաձայն իրենց տվյալների` մինչև 2016թ. Երևանում կկառուցվի 40 նոր շենք, որոնք այս անգամ նույնպես հասանելի չեն լինի միջին վիճակագրական երևանցիներին: «Նոր շենքերի բնակարանները իրենց կկարողանան թույլ խոշոր գործարարները, արտերկրում բնակվող հայերը, իսկ մյուս կեսը ավանդականի նման կմնա դատարկ», — ամփոփեց բնակֆոնդի զարգացման ծրագրի ղեկավար Գրիգոր Պրարաբյանը:
Նրա պնդմամբ` Երևանում նոր շենքեր կառուցելիս հիմնական շեշտադրումը քաղաքի արտաքին տեսքն է և ոչ այդքան երիտասարդ ընտանիքներին բնակավայրով ապահավելը: Հենց այդ պատճառով նրանք կկառուցվեն բացառապես «Կենտրոն» վարչական տարածքում, արդեն ավարտված շենքերի բակերում և հենց այդ պատճառո նոր շենքերին հիմնականում այդ շենքերում բնակվողները անվանում են «էլիտար»: «Ի դեպ, այսօր արդեն պետք է ահազանգենք «Փոքր կենտրոնի» սարսափելի փոքրության մասին, որովհետև նույնիսկ մենք արդեն չենք պատկերացնում` մյուս 40 շենքերը որտեղ պետք է ճխտենք. հո երկրորդ շերտով հին շենքերի վրա չենք կառուցելու… չնայած վատ միտք չի գիտեք, ես սա գրանցեմ», — բացատրեց երկրի համար մեկ բնակարանագետը:
Նրա պնդմամբ` մինչ օրս շենքերին կից շենքեր կառուցելը ավելի քան արդարացված էր. եթե նորակառույցը գտնվում է հին շենքից 2-3 մետր հեռավորության վրա, դա լրացուցիչ սեյսմակայունություն է հաղորդում երկու շենքերին: «Մենք սա օդից չենք վերցրել, սրա հիմքում են մեր անցկացրած փորձերը: Օրինակ երկու օր առաջ մենք սեղանին շարեցինք 10 դոմինո իրարից 1սմ հեռավորության վրա ու երբ մեկը ընկավ, մյուսներն էլ հետը փլվեցին: Հետո մենք 10 դոմինոն իրար կողք դրեցինք ու դրանք ավելի դժվար փլվեցին»: Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը չթաքցրեց, որ իրենց գերնպատակն է մաքսիմալ ծանրաբեռնել քաղաքի կենտրոնը. «…որ զբոսաշրջիկների մոտ տպավորություն լինի, թե իրենք Նյու Յորքում են քայլում` էլիտար Նյու Յորքում»:
Իսկ Երվանդ Զախարյանը… ըհ… բորիսմոյիսեեվ ա:
https://www.facebook.com/AmartyaPromoviendoSustentabilidad/photos/a.227812800633077.56109.225553490859008/531834436897577/?type=1