
Երևանի բնակչությունը ահազանգում է, որ արդեն 1 շաբաթ է, ինչ Երևանի մասին ոչ մի երգ չի գրվել: Քաղաքապետարանի` պարզաբանումների վարչության մամլո խոսնակ Վռամ Ցրունցը պարզաբանել է. «Ճիշտն ասած մենք էլ չենք հասկանում ոնց տենց ստացվեց: Նոր երգը պատվիրել ենք դեռ 10 օր առաջ` նախորդ երգից 3 օր հետո: Երևի ինչ-որ հարգելի պատճառ պետք ա լինի»: Աշխարհում միայն 15-20 երգի խոսքերի հեղինակ չհանդիսացող Ավետ Բարսեղյանը, ի պատասխան Ցրունցի, ասել է. «Ճիշտն ասած իմ պատճառով ա, որ տենց ա ստացվել: Ուղղակի հարբուխ ունեի, տնից դուրս չէի գալիս, սաղ օրը պառկած, տեռաֆլյու-բան… Այդ պատճառով էլ երգը ուշացավ, բայց էս երկու օրը կլինի»:
Հայտնի է դարձել, որ պատրաստ է նաև երգի երաժշտությունը, սակայն դեռ չի որոշվել, թե ով է դառնալու դրա հեղինակը: Երգահաններ Վահրամ Պետրոսյանն ու Մանե Հակոբյանը այս պահին հաշվում են, թե ով քանի երգ է գրել` նոր երգի հեղինակ դառնալու և մյուսին հետ չգցելու համար: Ավելին` պատրաստ է նաև երգի տեսահոլովակը, որտեղ մասնակցելու են բոլոր հայ աստղերը:
Տեսահոլովակի ռեժիսոր Մաքս Գռդոնցը պատմում է. «Դե էս երգի համար շատ օրիգինալ բան ենք արել. ուրեմն մեր աստղերը` Ինգա-Անուշը, Անդրեն, Լիլիթ Հովհաննիսյանը սենց նստած են Կասկադի աստիճանների վրա ու ժպտալով երգում են: Մեկ էլ էդ ընթացքում իրանց հետևում ակրոբատներ են թռնում` գունավոր ժապավեններով: Ինչպես նաև հոլովակում կլինեն ժպտացող ոստիկաններ` փուչիկներով, ջրցան մեքենաներ ու դե մեր հայտնի կոմպոզիտորներից մեկը` կաֆեում նստած ու ձեռքով անելուց: Կամ Տիգրան Մանսուրյանը կլինի կամ Մարտին Վարդազարյանը»:
Չնայած այս ամենին` խուճապը բնաչության շրջանում չի դադարում: Վերջին երկու օրերի ընթացքում Գուգլում Հայաստանից ամենաշատ որոնվածը «նոր երգ Երևանի մասին»-ն է: Երևանի բնակիչ 34-ամյա Հարութիկը մեզ հետ զրույցում վրդովված նշել է. «Ախպեր դե սենց չեղավ, շատ են ձգձգում: Շքա՞մ կարելի ա անցած շաբաթվա երգը լսել: Սենց որ շարունակվի, գնալու եմ քաղաքապետարանի դեմը հացադուլ անեմ»:
Ըստ վիճակագրության` Երևանի մասին ամեն տարի գրվում է 462-463 երգ, որոնց կեսը բաժին է ընկնում քաղաքապետարանի պատվերին: Սակայն այս դեպքից վիճակագրությունը կարող է լրջորեն տուժել: Քաղաքապետարանը, այնուամենայնիվ, կոչ է անում չմատնվել խուճապի և ցուցաբերել սառնասրտություն. «Վստահեցնում ենք, որ երգը շուտով հասանելի կդառնա երևանցիներին»:
Ուշացել եք https://www.youtube.com/watch?v=OFuYXXRM8wo&hd=1 😀
P.S. Ավետը խոսքերն ա գրել, Մանեն երաժշտությունը 😀
zangeq SOSIN mi ban kani
Dddd
Voxoergutyun esjnch exav Erevancik jan suq chkapeq arden ka et erg@@@ 🙂
ha jan 🙂
shat erger en grum bayc mejnery mi hat karginy chka
zato qaxmas enqanen erge
😀