Press "Enter" to skip to content

Ջրհեղեղ Բանգլադեշում. ՁԵՌՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ ՄԵԿ ՀԱՅ և ջնջվել երկրի 73%

Հայության ուշադրությունը սևեռված է հայ մարդու ձեռքը վնասած ջրհեղեղի վրա
Հայության ուշադրությունը սևեռված է հայ մարդու ձեռքը վնասած ջրհեղեղի վրա

ԴԱԿԱ, ԲԱՆԳԼԱԴԵՇԵրեքշաբթի Բանգլադեշի հարավում տեղի ունեցած աննախադեպ ջրհեղեղը մեծ վնասներ է հասցրել երկրին` ավիրելով վարչական շրջանների 73%, երկրի տնտեսության 80% և ՎՆԱՍԵԼՈՎ ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐԶԻԿԻ ՁԵՌՔ: Ջրհեղեղի ընթացքում զոհվել է նաև 120-121 միլիոն բանգլադեշցի:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը արդեն արձագանքել է դեպքին և խոստացել ուղարկել հումանիտար օգնություն Բանգլադեշում աննախադեպ ջրհեղեղից տուժած մեր հայրենակցին: «Մեր հյուպատոսությունը և պատկան մարմինները անում են ամեն ինչ` մեր հայրենակցի ձեռքի վնասվածքի հետևանքները հնարավորինս մեղմելու համար»,- նշեց ԱԳՆ Եվրասիայի գծով տնօրեն Վլադիսլավը:

Առայժմ չճշտված աղբյուների համաձայն տուժած հայերի թիվը կարող է աճել, քանի որ այդ պահին, ըստ զբոսաշրջության վարչության, Բանգլադեշում են գտնվել երեք հայ: Գաղտնիության պայմանով մեր հյուպատոսության աշխատակիցը նշել է, որ ջրհեղեղը և ապոկալիպտիկ տեսարանները կարող են լուրջ սթրես առաջացնել մեր երեք զբոսաշրջիկների մոտ, ինչի համար Դակա են ուղարկվել լրացուցիչ մասնագետներ:

Հայկական սփյուռքի կառույցները արդեն միջոցներ են ձեռնարկում ձեռքը վնասված հայ զբոսաշրջիկին աջակցություն ցուցաբերելու համար: Համահայկական հիմնադրամի խոսնակի պնդմամբ իրավիճակը վերահսկողության տակ է: «Տեղացի տուժածների մարմինները զգալիորեն դժվարեցնում են մեր հայրենակցին փրկելու աշխատանքները, բայց կարծում եմ մինչև շաբաթվա վերջ կկարողանանք նրան տեղափոխել հյուպատոսարան և ցուցաբերել առաջին օգնությունը, ապահովել բնակարանով, մեքենայով և ժամանակավոր աշխատանքով»,- նշեց Հայկ Արմենյանը:

Նախնական տվյալներով` հայ զբոսաշրջիկների առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում, սակայն հայկական աշխարհը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մեր հայրենակիցների բանգլադեշյան պատուհասը:

6 Comments

  1. Petros Abrahamyan via Facebook Petros Abrahamyan via Facebook 10/07/2014

    lava chaseciq bangladesh@ gravel en turker@

  2. Սրբուհի Հ. Սրբուհի Հ. 11/07/2014

    Ինձ թվում է չարժե այսպիսի ՞լուրեր՞ ասել, նույնիսկ հումորով:
    Առհասարակ, ՞զոհվել է 120-121 միլիոն մարդ՞ արտահայտությունը sucks.

    • Sergey Sergey Post author | 11/07/2014

      իսկ ինձ թվում ա արժի

  3. sako sako 13/07/2014

    Իսկապես, Բանգլադեշում ջրհեղեղներից 100 հազարներով զոհեր են լինու, դա կատակի թեմա չէր այդ երկրի անունով: Կարելի էր որևէ ջրազուրկ երկրի անուն տալ, օրինակ Սահարայի ռեգիոնի երկրները:

Մեկնաբանությունները փակ են.