ՉԵԼՅԱԲԻՆՍԿ — Ապրիլի 30-ին Չելյաբինսկում կայացած Minesweeper խաղի աշխարհի առաջնության հաղթող ճանաչվեց մեր հայրենակից` 32-ամյա Արման Աստաբատյանը: Բացառիկ հարցազրույցում Արմանը պատմեց, որ Minesweeper խաղով է տարվել դեռ 2009թ., երբ գործի էր տեղավորվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: «Միանգամից ահագին ազատ ժամանակ ունեցա ու սկսեցի ինչ-որ զբաղմունք ման գալ, որ լրացնեմ ազատ ժամանակը: Ու տենց սկսեցի բզբալ էլի», — պատմեց Արմանը: Օրական 2-3 ժամ երիտասարդ տնտեսագետը նվիրում էր ականներ փնտրելուն: Սակայն պրոֆեսինալ մակարդակի Արմանը կարողացավ հասնել միայն երբ ստացավ երկար սպասված պաշտոնի բարձրացումը: «Երբ ինձ բաժնի պետ դասավորեցին, այ նոր կարողացա նորմալ զբաղվել Minesweeper-ով: Արդեն կարողանում էի օրական 5-6 ժամ տրամադրել ու ես էլ զգացի, որ աճում եմ», — շարունակեց կիսվել չեմպիոնը: Նախքան աշխարհի առաջնության մեկնելը` Արմանը հաղթել է տեղական առաջնությունում. «Չմտածեք ստեղ լուրջ մրցակցություն չկար: Շատ ուժեղ խաղացողներ կային` Սփյուռքի նախարարությունից, Բնապահպանության նախարարության տղերքն էին գազան, Ազգային ժողովից հին գելեր կային»:
Աշխարհի առաջնությանը մասնակցելու էին ժամանել 78 մարզիկ: Արմանի պնդմամբ` ամենաուժեղ մրցակիցները հենց ԱՊՀ երկրներից էին` Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից: «Ես գիտեմ, որ Ռուսաստանում հատկապես շատ լավ ա դրված Minesweeper-ը. դե մեծ երկիր ա, լիքը գերատեսչություններ ունեն, որտեղ միլիոնավոր մարդիկ են աշխատում: Հետաքրքիր ա, որ Գերմանիայից կամ Ճապոնիայից մարդ չկար… տեսնես ինչու՞», — կիսվեց Արմանը: Չեմպիոնը մեծ պլաններ ունի. պատրաստվում է պաշտպանել իր տիտղոսը հաջորդ տարի` Աշխաբադի մրցաշարում: Մաղթենք նրան հաջողություն:
10 Comments
Մեկնաբանությունները փակ են.
inchov el bacatrvum e economicayi nerkayis vichaky.
isk qani vayrkyan er ardyunq@?
gorcic haneq 😀
Gone mi volortum hajoxutyun unenq 😀
Teghapokheq pashtpanutyan naxararutyun!)
Mi aveli bardsr,harmar pashtoni nshanaken gone….:-P
erevi gortsi vaxt parap a exel internet el chi exel mardy xaxace sovorel a 😀
yes el em minesweeperi fanat, bayc chgitei vor tenc arajnutyun ka
Ev?
https://www.facebook.com/groups/1430230513902110/ hameceq