Press "Enter" to skip to content

Պաշտպանության նախարարությունը ցուցադրեց Հայաստանի նոր զենքը

փռֆե
Աշոտ Երկաթ

ԵՐԵՎԱՆ — Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը մի խումբ լրագրողների ցուցադրեց Հայաստանի նոր սերնդի զենքը: «Աշոտ Երկաթ» անունը ստացած նանոզրահը ստեղծվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մետալուրգիայի բաժնի  հետ ոչ մի կապ չունեցող մասնագետների կողմից և կոչված է Հայաստանի սպառազինությունը նոր տեխնիկական մակարդակի հասցնելուն:

Վերլուծաբանների կարծիքով նոր զենքը կարող է կտրուկ փոփոխել քաղաքական իրավիճակը տարածաշրջանում. մասնավորապես Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոնի նախագահ Ռիչարդ Գիրագոսյանը հայտարարել է` «Եթե մոտ ապագայում հիմնվի «Աշոտ Երկաթների» մասսայական արտադրություն` ինչը մի կողմից շատ տրամաբանական է, բայց մյուս կողմից կարող է նաև տեղի չունենալ, Հայաստանը միանշանակ կդառնա պայմաններ թելադրող ուժ տարածաշրջանում: Մյուս կողմից չեմ բացառաում որոշակի զարգացումներ, որոնց արդյունքում դա կարող է տեղի չունենալ: Այս պահին ավելի ստույգ դժվար է կանխատեսել»:

1unnamed
Ի. Ալիևի անձնական արխիվից

Պաշտոնական Բաքուն արդեն հասցրել է արձագանքել փոքրիկ հիստերիաներով համեմված լացուկոծով և խնդրել է Միացյալ ազգերի կազմակերպությանը  արգելել «Աշոտ Երկաթի» արտադրությունը: Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում է իր ամբողջ գիտահետազոտական ներուժը օգտագործել հակակշիռ ստեղծելուն: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը արդեն իր բլոկնոտում կազմել է «Պողպատե Թոֆիկ» ադրբեջանական նանոզրահի կոնցեպտը:

7 Comments

  1. Mark Torosyan via Facebook Դեկտեմբերի 25, 2013

    Արտակարգ իրավիճակ`յադռբեդժանի արտաքին գործերի նախարարը հոր արև երդվում է չարտադրել ԱՇՈՏ ԵՐԿԱԹ-ներին… ՀՀ ԱԳՆ-ն այս անգամ հարգում է երդումը, բայց զգուշացնում` ոչ երդում, ոչ քֆուր, ոչ փայ…

  2. Armen Pogosyan via Facebook Armen Pogosyan via Facebook Դեկտեմբերի 25, 2013

    Асумен “бастурмайова” снвум … дранц патчаров “бастурман” танкацав… ))

  3. Հաբեթ Մուրադյան via Facebook Դեկտեմբերի 26, 2013

    Կանոնավորապես քաղաքական հերթական կրախից հետո Հայաստանն իր ճարտարագիտական մտքի հերթական նվաճումն է ցուցադրում, տեսնես ցույց տալու բան դեռ շատ կա՞ զինանոցում:

Մեկնաբանությունները փակ են.