Press "Enter" to skip to content

Հայաստանը արտահանել է 164 տերաբայթ անորակ լրատվություն

կհ
Եռանիշ աճ ցուցաբերախ ոլորտը

ԵՐԵՎԱՆ — Տարվա առաջին կիսամյակում Հայաստանը համացանցի միջոցով արտահանել է 164 ՏԲ անորակ լրատվություն և արդեն հավակնում է դառնալ տարածաշրջանային առաջատար: Մասնագետները նշում են, որ իր ծավալներով անօրակ լրատվությունը գերազանցել է «լավ», «կարգին» և «ուտվող» լրատվության տեսակները միասին վերցվաց: «Չնայած այս ֆանտաստիկ արտահանման ցուցանիշների՝ ուրախ ենք արձանագրել, որ անորակ լրագրության ամենամեծ մասնաբաժինը սպառվում է հենց երկրի ներսում: Մեզ հաջողվել է ստեղծել բազմապրոֆիլ արտադրություն. ունենք «ցեխ լցնող» լրատվական կայքեր,  «մուտիլովկեքի» կայքեր, ուղղակի սուտ գրող կայքեր, ինչպես նաև առաջին անգամ մոլորակում «անիմաստ» կայքեր0», — պատմում է «Դեզինֆորմացիա» ռեսուրս կենտրոնի տնօրեն Նազար Կոխտրիկյանը:

Փորձագետների խոսքերով անորակ լրատվության ոսկե դարաշրջանը հնարավոր դարձավ մի քանի պատճառներով: «Նախ երկիրը իրար հետևից անց էր կացնում ընտրություններ` այսինքն պատվիրված հոդվածները, սև PR-ի և հին ու բարի հայկական չուզողության բարենպաստ մթնոլորտ էր ստեղծվել: Դրան գումարվեց նաև անկապ մարդկանց FaceBook ստատուսները հոդված դարձնելու գյուտը, ու մնացածը այլևս պատմություն է», — վերհիշում է sexnews.am կայքի հիմնադիր Անուլիկ Վարսիկյանը: «Այ եթե ինչ-որ ձև լիներ մարդկանց SMS-ները կարդայինք, գուցե հաջորդ տարի կրկնապատկեինք արդյունքները:»

Եթե որլորտի աճի տեմպերը պահպանվեն, կառավարությունը կսկսի սուբսիդավորել անորակ լրատվություն արտադրող կայքերին: Արդեն պատրաստ է «Գաղջ» հիմնադրամ ստեղծելու համակարգը, որը կօգնի ստարտափ դեղին կայքերին, կտրամադրի անվճար դոմեյններ և շոու բիզնեսի աստղերի մերկ լուսանկարներ: Տեսլականում է նաև Բլթ 2014 մրցանակաբաշխությունը, որը կգնահատի ոլորտի լավագույն ապատեղեկատվական կայքերին: Հաջողության դեպքում Հայաստանի փորձը պատրաստ են ուսումնասիրել Ուզբեկստանը և Մոլդովան:

Մեկ մեկնաբանություն

  1. Զավեն Վարդանյան via Facebook Զավեն Վարդանյան via Facebook 22/09/2013

    Էդ ո՞վ ա ձեզ խաբել, 215 տերաբայթ անորակ ինֆորմացիա մենակ ես եմ արտահանել, դրանից 48 տերաբայթ ԱԱՀ եմ մուծել … )))))))))))))
    Էլի օլիգարխները իանց գործունեության ծավալները թաքցրին ու նալոգներից թռա՞ն … ))))))))))))

Մեկնաբանությունները փակ են.