Press "Enter" to skip to content

180 անտեսանելի ձնամաքրիչ մեքենաները մաքրում են Երևանի փողոցները

Մաքրվում են անգամ մանր փողոցները
Մաքրվում են անգամ մանր-մունր փողոցները

ԵՐԵՎԱՆ — Այսօր տեղի ունեցած ասուլիսում քաղաքապետարանի ձնամաքրման բաժնի պետ Աղասի Փաթիլշատյանը վստահեցրեց, որ ձնամաքրման աշխատանքները կատարվում են հնգապատիկ արագ տեմպերով` 180 ձնամաքրիչ մեքենաների միջոցով: «Մեր միակ սխալը այն էր, որ ձեռք ենք բերել ձյունամաքրիչ մեքենաների անտեսանելի մոդելները: Եթե տեսանելի մոդելը գնեինք, վստահ եմ` այս ստոր բամբասանքներից ու մեղադրանքներից կխուսափեինք»,- նշեց պարոն Փաթիլշատյանը: Նրա խոսքերով` քաղաքապետարանը ձեռք բերեց ավելի թանկ, անտեսանելի մեքենաները միայն համեստության պատճառով, որ իր աշխատանքները ավելորդ ուշադրություն չգրավեն: «Գիտեք` ինքնագովազդը, ինքնաPR-ը շատ տգեղ երևույթ է: Այո, կարող էինք գնել հասարակ ձնամաքրիչ մեքենաներ, որոնք փողոցում աչք կծակեին, բայց այդ դեպքում քննադատները կասեին, որ ընտրություններին ընդառաջ դիտավորյալ որակյալ ծառայություն ենք մատուցում մեր քաղաքացիներին»,- ավելացրեց Փաթիլշատյանը:
Երևանցիները դեմ չեն լավատես լինելուն, բայց ավելի շատ ցանկանում են տուն հասնել: «Անկեղծ ասած ես չեմ տեսել էդ անտեսանելի մեքենաները, բայց հարևանս ասումա, որ տեսել ա: Հետո հեռուստացույցով էլ ասեցին, որ կան, հեռուստացույցը հո չի խաբի»,- ասում է Կարինեն, 36տ.: «Մեր փողոցը ընտիր մաքրած ա, հերիք ա ցեխ լցնեք քաղաքապետարանի վրա: Ամոթ ա», — վրդոհվված ասաց Տիգրան Ա., 42տ. և մտավ Բաղրամյան 2 հասցեյում գտնվող շենքի մուտքը:

Երախտապարտ երևանցիները մոտ օրերս պատրաստում են ակցիա, որի ընթացքում քաղաքապետարանի դիմաց շնորհակալություն կհայտնեն կայծակնային արագությամբ կատարված ձնամաքրման աշխատանքների համար: Կազմակերպիչները խոստանում են, որ ակցիան նույնպես կլինի անտեսանելի:

8 Comments

  1. Emil Hartoonian via Facebook Emil Hartoonian via Facebook 18/12/2012

    Noun bes oonenk martoonak banak!!!

  2. Այսօր ես էլ եմ տեսել նոր նորք համայնքում ձյուն մաքրող անտեսանելի մեքենաներին: Գայի պողոտայով առավոտյան աշխատանքի գնալիս նկատեցի, որ ամբողջ տրանսպորտը կմ-երով կանգնած հարգանքով տեղ էին զիջում ձյուն մաքրող մեքենաներին, որոնք այդ 180-ից 88 -նն էին: Անտեղյակ մարդը մի պահ նույնիսկ կարող էր կարծել, թէ վարորդներն էին շվարած կանգնած, այնինչ վեհ գործով էին զբաղված: Ամենևին էլ ձյան պատճառով անանցանելի պողոտան չէր պատճառը:

  3. Tado Uchiha via Facebook Tado Uchiha via Facebook 19/12/2012

    zato avaz@ tapum en chen xbayum 😀 avazi patcharov romantik handipum em unecel asfalti het

  4. Սրբուհի Հ. via Facebook Սրբուհի Հ. via Facebook 21/12/2012

    Եվս մեկ անգամ նշեմ, որ Մետեո Թի ՎԻ-ն իր կողմից խոստացել էր, ու նույնիսկ տվյալ պահին իրականացնում է իր խոստումը ի օգնություն քաղաքապետարանի` ձյան փոխարեն անձրև ուղարկել, որ համ անտեսանելի մեքենաների գործը թեթևանա` ձյունը հալվի, համ էլ մաքրելու կարիք չլինի` ջուրը իրեն-իրեն կհոսի-կգնա… Միայն թե կրկին անգամ խնդրում է անտեսանելի աղբը ջրատարներից հեռացնել` անտեսանելի ջրափոսեր և կամրջա-ընդհատակյա անտեսանելի լճեր /և դրանցում հարգալից-շիվարած մեքենաներ/ չգոյանալու համար:
    Հարգանքով` Մետեո Թի Վի հ/ը
    ))))))))
    https://www.facebook.com/groups/369996779707114/

Մեկնաբանությունները փակ են.