Նոամ Չոմսկին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ խոսնակ դառնալու կապակցությամբ

Երկու ինտելեկտուալ փոխանակվել են շնորհավորանքներով

Cambridge, MIT -  Աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան և փիլիսոփա Նոամ Չոմսկին ուրբաթ շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ նորանշանակ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գիտնականը մեծ ոգևորությամբ է ընդունել ՀՀ իշխանության որոշումը և մաղթել պրն. Աբրահամյանին արդյունավետ աշխատանք:

«Մեծ ոգևորությամբ լսեցի պարոն Աբրահամյանի նշանակման լուրը: Միջազգային ինտելեկտուալ համայնքը ողջունում է Հովիկ Աբրահամյանի վերադարձը այդ պատասխանատու պաշտոնին, ինչը, վստահ եմ, նոր լիցք կհաղորդի Հայաստանի օրենսքդրական դաշտի զարգացմանը:

Մենք մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ ենք հետևել պարոն Աբրահամյանի գիտական հոդվածներին իրավաբանության ոլորտում, հետազոտական աշխատանքներին և պարլամենտարիզմի կայացմանն ուղղված անձնվեր պայքարին: Ուրախ ենք, որ նման ինտելեկտուալներ անմասն չեն մնում ՀՀ պետական պաշտոններից և պետական կառավարումից», – նշվում է հաղորդագրության մեջ:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

 

2 Responses to Նոամ Չոմսկին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ խոսնակ դառնալու կապակցությամբ

  1. Narek says:

    Լավն էր տղեք ջան, ուղղակի MIT-ն ավելի շուտ Cambridge-ում է :)

  2. stex koxqic Vigotsky-n asum a “Im koxmic el shnorhavori”. Shnorhavor!