Press "Enter" to skip to content

17 հոգանոց շվեդական ընտանիքը ընտրացուցակների անճշտություն չէր

Մենք անճշտություն չենք, ո՛չ էլ լցոնում

Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցում գտնվող 2 սենյականոց բնակարանում հաշվառված 17 հոգանոց ընտանիքը հերքում է, որ իրենք ընտրողների ցուցակների անճշտություն են: Օրեր առաջ մամուլում հրապարակված տեղեկության համաձայն այդ անձանց հաշվառել էին ընտրությունների ժամանակ լրացուցիչ ձայներ կեղծելու նպատակով: ՀՀ ոստիկանությանն առընթեր անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները այցելեցին Աջափնյակի նշաված բնակարանը և հայտնաբերեցին դասական հայկական շվեդական ընտանիք:

«Ոչ մի արտառոց բան ցուցակում չկա` ամեն ինչ ճիշտ է, պարզապես մենք ազատ ապրելաոճ նախընտրող ընտանիք ենք, այլ ոչ թե լցոնման փորձ», — պարզաբանեց տան տղամարդ Սահակը: Բնակարանում բնակվում էն 11 կին և 6 երջանիկ տղամարդ, ովքեր հոգնել են պապական ադաթներից և որոշել են շվեդաֆիկացնել իրենց ընտանիքները: Անձնագրային և վիզաների վարչության աշխատակցին Սահակը վստահեցրեց, որ նրանք անպայման մասնակցելու են ընտրություններին և չեն թույլարտրելու որևէ խախտում: «Դժվար է լինել շվեդական ընտանիք Հայաստանում, որովհետև կուսաակցությունները նախ և առաջ մեր ընտանիքի ձայներն են ուզում գնել` դե դա պարզ է` մեծածախ գնում ա ստացվում: Մի հատ Աշոտ անունով մեկը կար մեր ընտանիքում` դեռ էն գլխից դուրս չէր գալիս, բայց դե բարեկամներին չես ընտրում: Պարզեցինք, որ բոլորից ձայները ծախել էր ու կարգին փող էր ստացել, իհարկե, վռնդեցինք» ,- կիսվեց Սահակը:

«Հանուն մաքուր ցուցակների կարելի է 1-2 անգամ անհանգստացնել հայ շվեդական ընտանիքներին»

Պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ով հասցրել էր դիմում-բողոք ներկայացնել 17 հոգանոց անճշտության մասին, խոստացավ դիմումը հետ վերցնել` «Անկեղծ ասած մտքովս չէր անցել, որ մենք արդեն այդքան խորն ենք մտել XXI-րդ դար: Բայց ամեն դեպքում պետք է զգոն լինել, և ահազանգել ընտրողների ցուցակում տեղ գտած անոմալիաների մասին` թող մի երկու հատ էլ սենց անհարմար վիճակ ստեղծվի»:  Նմանատիպ իրավիճակում քիչ էր մնում հայտվեին նաև ՀԱԿ ակտիվիստները, ովքեր նկատել էին, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում մեկ բնակարանում 20 հոգի էր հաշվառված: Սակայն ստուգումը բացահայտեց, որ ամուսինները, դեռ 70-ականներից, սեքսի մեծ երկրպագուներ էին և հասցրել էին 18 զավակ ունենալ:

Ոստիկանությունը կոչ է անում ստուգել, արդյոգ դուք ընդգրկված եք ընտրողների ցուցակներում` եթե անգամ անճշտություն չհայտանաբերեք, կարող եք լավ զվարճանալ տարօրինակ անուններով մարդկանց փնտրելով:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

 

4 Comments

  1. Arma Sakunts via Facebook 2 Ապրիլի, 2012

    ինչ լավ ա որ Արմքոմեդին կա…ընտրություններտ երբեք այսքան թափանցիկ չեն եղել :ՃՃՃՃՃՃՃՃ

  2. Davit Mnatsakanyan via Facebook Davit Mnatsakanyan via Facebook 2 Ապրիլի, 2012

    vay es dzer mard asoxi……. hay hey !!!!!!!!!!

  3. Aram Tadevosyan via Facebook Aram Tadevosyan via Facebook 2 Ապրիլի, 2012

    gerezman.com? O_O

Մեկնաբանությունները փակ են.