Press "Enter" to skip to content

Ամանորյա մաղթանքներ ու ինչ կդնենք կայքում այս օրերին

բացիկ-շմացիկը մեծանում է

Սիրելի՛ Ազգ,

Թույլ տուր մաղթել քեզ հոյակապ տարի: Շնորհակալություն մեզ shareելու, մեր կայք այցելելու և բոլոր այն ջերմ խոսքերի ու քննադատության համար, որ այս տարի ստացանք: Ի՞նչ սպասել  ArmComedy-ից այս 10 բդաբլինչիկային օրերի ընթացքում: Մաս-մաս տեղադրելու ենք մեր վերջին ելույթը Մոսկվայի տանը` Comedy Night 11, էնպես որ հենց Մաքսիմ Գալկինի դեմքը բոլոր ալիքներով սկսի ձեզ նյարդայնացնել` համեցե՛ք:

Մաղթում ենք, որ նենց լավ ընտրություններ ունենանք այս տարի, որ ԵԱՀԿ դիտորդներն ասեն. «էս պրիկո՞լ եք անում»:

Մաղթում ենք, որ Ռուսաստանը մեզնից ոչ դռայվ տանի, ոչ հավես, ոչ կրեածիվ, ոչ զահլա, մենակ` մունՆաթ:

Մաղթում ենք, որ հաջորդ տարի քաղաքապետը ArmNews-ին հարցազրույց չտա:

Մաղթում ենք, որ հաջորդ տարվա բոլոր պոռնոսկանդալները լինեն ուրախ և զվարճալի, ինչպես և բուն պոռնոգրաֆիան է:

Մաղթում ենք, որ Ազգային ժողովում շարիկ գլորվի միայն ընդմիջումներին և դրա համար սահմանված սենյակներում:

Մաղթում ենք, որ կառավարությունը չչարաշահի ալկոհոլը, որպեսզի արդյունքում չտուժեն ձայնառեժիսորները:

Մաղթում ենք ֆանտաստիկ հաջողություններ օլիգարխներին, որպեսզի ստիպված չլինեն թաքցնել հարկերը կամ այլ ձևով վայիս լինեն մեր գրպանին:

Մաղթում ենք, որ հյուր գնալիս ձեզ չստիպեն ամեն ինչից փորձել:

Մաղթում ենք, որ այս անգամ էլ արտագաղթի ցուցանիշներն անկում ապրեն, թե չէ անընդհատ մյուս ցուցանիշներն են անկում ապրում:

 

 

5 Comments

  1. Անի Սմբատյան Անի Սմբատյան Դեկտեմբերի 30, 2011

    Շնորհավոր Ամանոր ու Սուրբ ծնունդ: Ձմեռ պաիկին էլ ինչ բերի օգուտ ա: չդժգոհեք:

  2. Նարեկ Մալյան և Տիգրան Նալչաջյան ահա լևոնական ծպտյալ անդամները ովքեր ատամներով պաշտպանում են համասեռամոլությունը մեր հայրենիքում բուն դրած,և Ֆես բուքում զրպարտիչ բովանդակությամբ Մեկ ազգ դաշինքի դեմ կայք են ստեղծել ու քարկոծում են Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության ,անառակ բարքերի,աղանդավորության .ճանաչեք հայեր սրանց ում համար թանկ չէ հայոց ազգի բարոյական նկարագիրը ,նրանք գերտերությունների ազգալուծման քաղաքականության խթանիչներն են ու իրենց քաղաքական հայացքներով հարում են լևոն տեր-պետրոսյանին…ինքներդ դատեք, թե ինչ առաքելություն են իրականացնում սրանց նմանները…

  3. Narek Malyan via Facebook Հունվարի 5, 2012

    Գոռ Թամազյան` ահա ստախոս մարդ, ով սեփական հալյուցինացիաները գաղափարների տեղ անցկացնելու անզորությունից զրպարտիչ պոստեր է տեղադրում ֆեյսբուքում: Նա պնդում է, որ ես ու ինչ որ Տիգրան Նալչաջյան (որին ի դեպ չեմ ճանաչում) իբր կայք ենք ստեղծել, որպեսզի քարկոծենք իր իբր “պայքարը” ընդդեմ համասեռամոլության: Գոռ Թամազյանը հայտնի է նաև իր պրոիշխանական տեսակետներով ու ռուսամոլությամբ: Նա համոզված է, որ ԱԶԳ բառի հաճախակի օգտագործումով կարելի է թողնել ազգասերի տպավորություն…Սակայն առ այսօր ազգի համար որևէ պիտանի բան չի արել (չնայած առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ պատերազմի մասնակից է) Խելացի մարդու տպավորություն գործելու նպատակով անընդհատ օգտագործում է Էություն, վեհություն, ինքնություն բառերը…
    ինքներդ դատեք, թե ինչ առաքելություն են իրականացնում սրանց նմանները…

  4. Vahan Stepanyan via Facebook Հունվարի 5, 2012

    Մեկ ազգ կազմակերպությունների դաշինք, մի հատ սիկտիր եղեկ այստեղից էլի…այսինքն ինձ թվում ա ես բոտի հետ եմ խոսում: Ի դեպ ձեզ ծրագրավորել էին, որ վերջում ավելացնեք «հեղինակ ՄԵԿ ԱԶԳ դաշինքի համանախագահ` ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆ», ես անգամ մոռացաք:

Մեկնաբանությունները փակ են.