Մոսկվայում ձերբակալվել է հայկական սեքս-ավազակախումբ

Երիտասարդները գործադրում էին անհամաչափ պոնտեր և հմայք

ՄՈՍԿՎԱ – Ինտերֆաքսի հաղորդմամբ`  երկուշաբթի Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է Երևանից ժամանած երիտասարդների խումբ, որը կասկածվում է ռուս կանանց հետ սեքսի նպատակով Ռուսաստան ժամանելու մեջ:

Հանցախումբը կազմված է երևանցի 4 երիտասարդից` 19-ից 21 տարեկան, որոնք երեք տարի շարունակ ամառային արձակուրդներն անց էին կացնում Մոսկվայում` զբաղվելով բազմակողմանի սեքսով ռուս կանանց հետ: Դաշնային անվտանգության ծառայության (ՖՍԲ) տեղեկության համաձայն` ավազակախմբի անզուսպ լիբիդոյի զոհերի թիվն անցնում է 200-ը:

Բանդայից առգրավվել է մեծ քանակությամբ պահպանակներ, 14 շիշ հայկական կոնյակ (3 աստղանի)  և Յագուար մակնիշի 4 կեղծ բանալի-բռելոկ, որոնք օգտագործվել են զոհերին կեղծ կուտ տալու նպատակով:

ՖՍԲ-ի մամլո ծառայության ղեկավարը հայտնեց մեր լրագրողին. «Բանդան գործում էր համարձակ, կտրուկ և անողոք: Նրանք ժամանում էին Մոսկվա, ծանոթանում էին կանանց հետ գիշերային ակումբներում կամ ընկերական երեկույթներին, պատիվ էին տալիս կոնյակ, երբեմն նույնիսկ սիրահարեցնում էին վերջիններին, որից հետո տանում էին այդ կանանց որևէ հյուրանոց կամ  հենց այդ կնոջ տուն և մեկից երկու անգամ անխնա սիրով էին զբաղվում նրանց հետ»:

Խմբի մասին ահազանգել էր 27-ամյա Վիկան, ում խոստացել էին կրկին զանգել, բայց խաբել էին

Պաշտոնյայի խոսքերով հանցախմբի պարագլուխ Խաչիկ Թփթփյանցը նույնիսկ երբեմն վերցնում էր այդ կանանց հեռախոսի համարը և հետագայում կրկնակի անգամ հրավիրում էր կաֆե կամ այլ օբյեկտ, որից հետո տանում  էր նրան մոտակա հյուրանոց և կրկին ենթարկում անգութ սիրո:

Զոհերից մեկը` Նաստյա Դադուլինան` 31 տարեկան, պատմում է բանդայի անդամ Մարտին Պիսկյանի հետ իր կապի մասին. «Նա մոտեցավ և հարցրեց` արդյոք ես ուզում եմ սեքս… բնականաբար, ես դեմ չէի, բայց նա խոստացավ ինձ հետո զանգել և այդպես էլ չզանգեց… Այդ սրիկային սպանել է պետք»:

Բերման ենթարկված Զավեն Արզումանյանը առաջիններից խոստովանեց իր մեղքը. «Այո, մենք ընկերներով տարին մեկ անգամ ` ամռանը, գալիս էինք Մոսկվա և… կանխամտածված սեքսով էինք զբաղվում անմեղ ռուս կանանց հետ… Ես ինքս դեմ եմ նման ոչ հայեցի հարաբերություններին, բայց, մի կողմից, Հայաստանում սեքսը դեռ ճգնաժամային փուլում է, իսկ մյուս կողմից` մոսկվացի կանայք պնդում էին, որ մենք դա անենք…»:

Ռուս ազգայնական ուժերը արձագանքել են դեպքին կտրուկ սպառնալիքներով. «Ոչ մի կովկասցի չի մնա անպատիժ: Մենք վստահ էինք, որ նրանք գալիս են Մոսկվա թանգարանները, ճարտարապետությունը և հուշարձանները վայելելու համար:  Բայց այս նոր բացահայտումը մեզ հանել է ափերից… Կամ թող երբեք չգան, կամ… մեզ էլ կոնյակ բերեն»:

23 Responses to Մոսկվայում ձերբակալվել է հայկական սեքս-ավազակախումբ

  1. Կամ թող երբեք չգան, կամ… մեզ էլ կոնյակ բերեն»: LOL

  2. Mery Grigoryan via Facebook says:

    chors kexc banal- brelok )))))

  3. խայտառակ եղանք ամբողջ Ռսստանով մեկ :ՃՃՃ

  4. qani vor hayen,,,laven arel inch arel en ,,,,dranq el tox chboxoqen ha,,isk2 iranc hagova )))

  5. Պաշտոնյայի խոսքերով հանցախմբի պարագլուխ Խաչիկ ԹՓԹՓՑՅԱՆ-ի վրա բացել աաաաաաաա :ՃՃՃՃՃՃՃՃՃ

  6. աաաաաաաաաաաայ ընկել եմ սեղանի տակ, խնդում եմ, էս ինչ լավն էր :D

  7. vardan says:

    es inch eshutyunnera, sax ashxar@ giti vor rusner@ xelqnern iranc@ chi hayi het linelu hamar, hima es inch heqitner en patmum , nkari rus axjkan nayelov chi kareli mtacel vor inq@ baroyakaanutyan ideala, uxxaki et xexch txeqi glxin sarqelu temaya petq exe u verj……..

  8. Olya Azatyan via Facebook says:

    looooooooooool

  9. Vika says:

    Kartsum em, vor chi xangari ev rus kanac, ev rus tghamardkanc masin harganqov xosel…
    Nman katakner@ viravorakan bnuyt en krum…

  10. Hayko says:

    Sax hech nkari meji axjka hamar kareli er mi hat konyaki gordzaran zohaberel ))))))

  11. Arayik says:

    Haykanush Movsisyan via Facebook :

    qani vor hayen,,,laven arel inch arel en ,,,,dranq el tox chboxoqen ha,,isk2 iranc hagova )))

    100% :) )))

  12. Vard Antinyan says:

    Մենք կովկասցի չենք, կովկասը սկսում ա այնտեղ վորտեղ Հայաստանն ա ավարտվում:

  13. Sergey says:

    @Vard Antinyan
    Դա ռուս ազգայնականներին բացատրի:

  14. shat lavna!Xachik Tptpyanc))))))))))))))))

  15. Hamik Sahakyan says:

    Russner@ lriv habrgel el… Ex dra mej ka… ? Tox irank irants pornik axchiknerin brnen. Esinch baner en sarkim mer azgi glxin, vay yes dzer ……Rusneri pes shovinist azg yes voch teasel em voch el lsel .shovinist

  16. Suzanna Smbatyan via Facebook says:

    ROFL :D DD

  17. davo says:

    ara es asxar@ naturi korcanvuma

  18. Artur says:

    hodvacy vat cher, bayc commentneri mej mi qani haty spanecin :) ))))))))))))))))))

  19. miko says:

    es vor krkoum e krvel te sex anele vojir a?
    isg yete et ankhelk rus axhiknere khapvoumen ,ov a hantsavor?

  20. tptpyanc))))) says:

    asa mi angam el zangeiq Vikain elii )))))))))))))

  21. Armen Mober says:

    es chem havatum!!! menq dareri patmutun unenq, u es chem chanachum mi mard ov “karmir hraparak”-@ u “Lenin”-in tesneluc baci urish npatakov mekni Moscow!!! da anhnar e!!! menq shat avandakan joxovurd enq, isk mer qyartuner@ shat parkesht en, isk jaguari brilokner@ original ;)

    Tereza Kasyan hatuk դզեռ hamar

  22. ARMEN says:

    INCH ASES MER HAYERIC SPASUM EM>
    PRICIPI ES EL KUZEYI ET XMBI MEJ LINEL

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>