ԵՐԵՎԱՆ — Շանթ հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանը, որը հեռուստատեսության աշխարհում հայտնի է նորմալ մարդու դեմք ունենալու բացառիկ հատկությամբ, այսուհետ ներկայացնելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Հ1-ի ղեկավարության փոխանցմամբ` Մնացականյանը լրացնելու է այն բացը, որը ստեղծվեց նախորդ նորմալ դեմքի արտահայտություն ունեցող հաղորդավարի` Արտակ Ալեքսանյանի հեռանալուց հետո:
Հ1-ի մամլո ծառայության ղեկավարի փոխանցմամբ` Նվեր Մնացականյանը առաջին լրատվականի տարվա գլխավոր ձեռքբերումն է. «Մենք վերջերս վերանայել ենք մեր ռազմավարությունը և մեր հիմնական նպատակներից մեկը այն է լինելու, որ Հ1-ի լրատվական ծառայությունը ունենա առնվազն մեկ մարդկային, բնական և ողջամիտ միմիկայով դեմք, որի դեմքին ակնհայտ հաճույք չի նկատվի ընդդիմությունը քննադատելիս»:
Լուրը միանշանակ չի ընդունվել և առաջացրել է նաև լուրջ դժգոհություններ: Անահիտը, 43 տարեկան, մանկավարժ, կարծում է, որ Հ1-ը դավաճանում է իր լսարանին. «Մենք ամեն օր ընտանիքով դիտում ենք Հայլուր, որպեսզի անջատվենք իրականությունից, մոռանանք որտեղ ենք ապրում և մի փոքր հանգստանանք»:
«Հասկանում ենք, որ գուցե Նվերի գալով բովանդակությունը չի փոխվի, բայց մանեկենանման հաղորդավարները մեզ միշտ օգնել են ավելի հեշտ անջատվել աշխարհից: Նվերը չափազանց նորմալ և համակրելի է այդ ալիքով լրատվություն հաղորդելու համար»,- նշել է Հ1-ի մշտական դիտողը:
Լրատվական դաշտի ավագ փորձագետ Բորիս Նավասարդյանը վստահ է, որ այդ քայլով Հ1-ը կարող է կորցնել զգալի լսարան. «Ես իհարկե հասկանում եմ, որ հանրային հեռուստաընկերությունը փորձում է արհեստականորեն մարդկային դիմագծեր հաղորդել իրեն, բայց դա հակասում է մարդկանց ակնկալիքներին: Դա նույնն է, ինչ Ազգային ժողով բերել կիրթ և ինտելեկտուալ պատգամավոր… մարդիկ պարզապես դա չեն ակնկալում այդ մարմնից:»
Իր հերթին բուն հաղորդավարը պատրաստ է ակտիվ աշխատել նոր դերում և հասնել մարդկայնացման նպատակին: «Ես իհարկե ուրախ եմ, որ հանրային հեռուստատեսությունը նման հետաքրքրություն է ցուցաբերել իմ մարդկային դեմքի մեջ և պատրաստ եմ հնարավոր ամեն բան անել այդ մարդկային լինելու գաղտնիքը Հ1-ում տարածելու համար:»
Մեր աղբյուրների համաձայն, Հ1-ի լրատվական անձնակազմը մինչ օրս չի բացահայտել Նվեր Մնացականյանի նորմալ մարդու նման իրեն պահելու և հաղորդում վարելու գաղտնիքը: Շատերը վստահ են, որ նա օգտվում է ինչ-որ դեղամիջոցներից կամ ալկոհոլից:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Դա նույնն է, ինչ Ազգային ժողով բերել կիրթ և ինտելեկտուալ պատգամավոր!!
ete dzer karciqov Nver@ mardkain demqa kam hrashq intelekti ter mard, apa shat sxalvum eq, hima aveli ahavora
Ira nman vat haxordavar mek el inqna…
հա էլի, որտեղից էլ բերեցին:Ճ Հայլուրաթերապիաս հարամ արեցին, թե չէ մի կես ժամ օրվա մեջ ինձ Շվեյցարիայում էի զգում:Ճ
Էս վերջին հաղորդավար Աբրահամը Ցոլակ Հակոբյանի գործին խփում էր, նենց թերապիա էր անում։ Աչքիս Ցոլակը Աբրահամին վարի ա տվել։
մԸջայլոց Հայլուրը երիկամներին էլ ա օգուտ: Լյարդի ցավի դեմ, կարելի ա նայել, ասում են լավ օգնում ա, հանգստացնում ա, օրգանիզմից տոքսինները հանում ա: