Սեպտեմբերի 21-ին Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որում հիմնավորվում է Հայաստանի ինքնուրույնության մեծացման կարիքը: Հայաստանի իշխանությունը հիմնավորում է, որ հասուն և գիտակից տարիքի հասնելու կապակցությամբ անհրաժեշտ է ավելի ազատ և ինքնուրույն կյանքի հնարավորություն տալ Հայաստանի Հանրապետությանը:
Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել նամակին, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներից արդեն որոշ դժգոհություններ են հնչել ռուսական կողմից: Կրեմլի աղբյուրը մասնավորապես նշել է. «Հայաստանը դեռ պատրաստ չէ ինքնուրույն կյանք սկսել: Նախ պետք է ինստիտուտն ավարտի, կայուն եկամուտ ունենա, ամուր ընտանիք կազմի մեր դաշնության մյուս հանրապետություններից մեկի հետ… Այժմ շատ վաղ է խոսել Հայաստանի ինքնուրույնության մասին»:
Ռուսաստանին են պատկանում Հայաստանի ռազմավարական խաղալիքների մեծ մասը` երկաթգիծն իր գնացքներով, ատոմակայանը, գազի խողովակները (Ռուսաստանը խլել է նաև հարևաններից մեկի նվիրած քաղալիքը` լրացուցիչ գազի խողովակը), բոլոր էլեկտրագծերն ու վարդակները, գործարանների մեծ մասը և Շիրակի մարզի մի կտորը (ըստ պայմանագրի` մինչև 2045թ.):
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումը այս հարցում. «Պետք է ճիշտ հասկանալ մեր պահանջը: Մենք չենք խոսում ընդհանրապես չշփվելու մասին: Հայաստանը ժամանակ առ ժամանակ կզանգի, իսկ ծնունդներին նաև կայցելի իր ռուս բարեկամներին, բայց 20 տարեկանը այն տարիքն է, երբ երկիրը կարող է ինքնուրույն կայացնել իր ապագային վերաբերող որոշումները. չէ՞ որ մենք Վրաստանի նման տանից չենք փախել 2003թ. և վերջնական խռովել 2008թ.:»
«Բացի դրանից, Հայաստանը այժմ սեռական հասուն տարիքում է և կարիք ունի ֆիզիկապես շփվել այլ երկրների հետ՝ առանց Ռուսաստանի նախասիրությունները հաշվի առնելու: Հասկանալի է, որ մայրական խանդը կարող է խանգարել, բայց դա պետք է հաղթահարեն մեր ռուս բարեկամները», — նշեց Նալբանդյանը:
Հայաստանին այս հարցում պաշտոնական աջակցություն է հայտնել ԱՄՆ-ը՝ ի դեմս այդ երկրի հատուկ ներկայացուցիչ Բոբ Ֆաքերը: «Ռուսաստանն ավելորդ հոգածությամբ է մոտենում իր կրտսեր դաշնակցին` առանց նկատելու, որ Հայաստանն արդեն հասուն՝ 20-ամյա կայացած երիտասարդ է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ անկախության 16 կամ առավելագույնը 18 տարեկանից երկիրը ինքնուրույն որոշի իր արտաքին քաղաքականությունը, և մեծահասակ հարաբերություններ հաստատի այլ երկրների, հատկապես արևմտյան փորձառու երկրների հետ»:
Ռուսական կողմն առայժմ չի արձագանքել ԱՄՆ-ի դիրքորոշմանը, սակայն փորձագետների պնդմամբ՝ ՌԴ-ն շարունակելու է խրախուսել Հայաստանի լուրջ հարաբերությունները Բելառուսի, Բաշկիրիայի, Թաթարստանի և մի շարք այլ ներքին բարեկամների հետ: Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանը համարում է այն երկիրը, որին կարելի է վստահել, որ օր ծերության ժամանակ Ռուսաստանին մի բաժակ ջուր տա:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
shat lavn a, thanks guys
Excellent! Could you please translate it to English?
@Lilit
errr… ok)
Ինձ թվում ա, որ պետք ա ռուս խոզերի ազդեցության տակից դուրս հանել Հայաստանը…