
Շաբաթվա սկզբում Հայաստան էր այցելել աշխարհահռչակ ADIBAS ընկերության գլխավոր տնօրեն Հու Ձինչմոն: Աղբյուրների համաձայն նախնական համաձայնություն է ձեռք բերվել «Ալեքս Գրիգ» ընկերության հետ միասնական հայաստանյան մասնաճյուղ բացելու շուրջ: Կողմերը նաև չեն բացառում մոտ ապագայում NICE և REDBOK ապրանքանիշերի մուտքը Հայաստան:
Չինական կողմի ներկայացուցիչ Ձինչմոն հայտնեց լրագրողներին. «Մենք երկար վերլուծել ենք Հայաստանի շուկան և կարծում ենք, որ մեր ապրանքի լավագույն ներկայացուցիչը կարող է լինել պարոն Ալեքսանյանը և իր Yerevan City սուպերմարկետների ցանցը»:
Նոր ապրանքանիշերի մուտքի դեմ է հանդես եկել ADIDAS ընկերությունը, որն ինչ-ինչ չարամիտ նմանություն է գտել երկու անվանումների միջև: Ընկերությունն արդեն դատի է տվել ADIBAS-ի տեղական ներկայացուցիչ հայտարարված Սամվել Ալեքսանյանին:
«ADIBAS ապրանքանիշը որևէ կապ չունի ADIDAS-ի հետ ու դրանց միջև նմանություն փնտրելն աբսուրդ է և ուղղակի նախանձի նշան ա մեր ընկերության չուզողների կողմից…», — մեզ հետ հարցազրույցում նշեց Սամվել Ալեքսանյանը:
«Բայց դե մենք օրենք հարգող մարդ ենք էսօրվա օրով. եթե դատարանը ասի, որ սխալ բան ենք արել, մենք սիրով կվճարենք էդ 100-200 հազար դրամ տուգանքը, որ էլ ոչ մեկի մոտ կասկած չմնա, որ մեր համար օրենքը սրբություն ա», — հավելեց գործարար պատգամավորը:
Պատգամավորը նաև հավելեց, որ փաստացի նա գործարարությամբ չի զբաղվում, քանի որ օրենքը դա արգելում է: «Ես ուղղակի անձնական սիմպատիա ունեմ էդ բիզնեսի ու Yerevan City-ի նկատմամբ ու ինչով կարողանում օգնում եմ, բայց անձամբ չեմ զբաղվում: Իմ գործը օրենքներ մշակելն ա.. ես ի՞նչ գործ ունեմ բիզնեսի հետ», — պարզաբանեց պատգամավորը:

Արձագանքելով երկու ապրանքանիշերի միջև նմանությանը` չինական կողմը հավաստիացրեց, որ իրենց ապրանքանիշի անվան հիմքում ընկած են հին չինական ADI և BAS դինաստիաների անվանումները, որոնք հայտնի էին մետաքսե լավագույն դպրոցներով, ինչն ապագայում վերաճեց սպորտային զգեստի ընկերության:
Չինական կողմը նաև հավելեց, որ հայկական շուկայում ներկայացնելու է ոչ միայն հագուստ և կոշիկներ, այլև բազմաթիվ այլ բարձրորակ չինական սպառողական ապրանքներ:
«21-րդ դարի ADIBAS-ը իր NICE և REDBOK դուստր ընկերություններով արտադրում է նաև կաթնամթերքի, մսամթերքի և մանկական սննդի լայն ընտրանի: Մենք տեղյակ ենք Հայաստանում մանկական սննդի հետ կապված անցյալ խնդիրներին և այդ առումով արդեն պայմանավորվել ենք, որ այսուհետ Հայաստանի մանուկները կսնվեն միայն որակյալ ADIBAS մայրական կաթի փոխարինիչով և մանկական շիլաներով, որոնք, ըստ վիճակագրության, գրեթե չեն վնասում երեխաների առողջությանը», — եզրափակեց Ձինչմոն:
Փորձագետների պնդմամբ գործարքը կարող է արթնացնել որոշ հակաչինական տրամադրություններ, ինչպես նաև որոշ չափով կարող է բացասաբար ազդել Սամվել Ալեքսանյանի և իր կուսակցության քվեների վրա գալիք ընտրությունների ժամանակ:
Ի դեպ, միգրացիայի ազգային ծառայությունից տեղեկացանք, որ գործարքից ժամեր անց 25%-անոց աճ է գրանցվել արտագաղթի ծավալի մեջ:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
վերջն էր :DDD
logon el Masis-iu nman en sarqel
must die.
Himi Padma Cholingi nkare vor drel eq, et inchi nshana ?:)
@hab
էս պահի դրաթյամբ ինքը Հու Ձինչմոն ա)
դե հիմա էդ էր միակ ջղայն չինացին ինտերնետում, ինչ անեմ)
Բան չասի
լֆոն հայտնի կեղծարար է, ֆռռացնելու մեծ վարպետ, դրա համար էլ իրան են ընտրել