Press "Enter" to skip to content

Կառավարությունը հրաժարվում է Forbes-ի բաժանորդագրությունից

Forbes-ի բաժանորդագրության խնայված գումարով թարմացվեցին կառավարության համակարգիչները

ԵՐԵՎԱՆ — Երեքշաբթի հայտնի դարձավ, որ կառավարությունը սեպտեմբերից կարող է չերկարացնել հեղինակավոր Forbes ամսագրի բաժանորդագրությունը, սակայն վարչապետը հերքում է որևէ քաղաքական ենթատեքստի գոյություն այդ որոշման մեջ: Որպես որոշման հեղինակ հանդես են եկել  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ճգնաժամի արագ արձագանքման բաժինները:

Հուլիսի 12-ին կայացած կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց լրագրողների հարցերին` նշելով. «Առաջին. մեր տնտեսությունը, իհարկե, աշխարհի երկրորդ վատագույնը չէ: Ինչ վերաբերում է  Forbes-ի բաժանորդագրությանը, դա որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Պարզապես այն շատ թանկ է… իսկ մենք փորձում ենք խնայողություններ անել: Ի դեպ, Forbes-ը միակ ամսագիրը չէ, որից հրաժարվում է կառավարությունը: Եթե տնտեսական ճգնաժամը խորանա, ապա հաջորդ տարվանից գուցե հրաժեշտ տանք նաև Rolling Stones-ին»:

Հիշեցնենք, որ սույն տարվա մայիսին Rolling Stones երաժշտական ամսագիրը Հայաստանի փոփ երաժիշտներին ճանաչեց աշխարհի երկրորդ ամենաանտաղանդը` Ատլանտիդայից հետո:

Ֆինանսների նախարարը հավելեց, որ Հայաստանը միանշանակ երկրորդ վատագույն տնտեսությունը չունի: «Այն, որ մենք հետ ենք Գվինեայից, ակնհայտ կեղծիք է: Պարզապես ուշադրություն դարձրեք` ինչ անորակ համակարգիչներ են օգտագործում այնտեղի պետական այրերը և ինչ կարգի նոութբուքեր ունենք մենք»,- նշեց նախարարը:

«Forbes-ը կիրառում է արգելված նեյրոլեզվաբանական հնարներ,» - հոգեբան

Հոգեվերլուծաբան Կարինե Նալչաջյանը գտնում է, որ Forbes-ի վերլուծաբան Դեվիդ Ֆիշերի վերլուծությունը ծանր մանկության և պրոգրեսիվ շիզոֆրենիայի արդյունք է. «Դասական հոգեվերլուծության տեսանկյունից Forbes-ի աշխատակից Դեվիդ Ֆիշերը տավարի ծնունդ է: Այո, Հայաստանում կան տնտեսական որոշ մարտահրավերներ, բայց մենք ունենք կայուն մակրոտնտեսական ցուցանիշներ և կառավարելի արտաքին պարտք… որքան գիտեմ»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ մեր տնտեսության մասին հոռետեսական գնահատականները կառուցվում են տնտեսական ուղղվածությամբ մամուլի առկայության պատճառով: «Ես չեմ զարմանա, եթե մոտակա օրերին պարզվի, որ փակվում է, օրինակ, Կապիտալ բիզնես օրաթերթը, որը միակ տնտեսական ուղղվածությամբ պարբերականն է Հայաստանում»:

Կապիտալին քիփ կանգնած մեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ արդեն իջեցվել է միակ տնտեսական օրաթերթի փակման հրամանը: Աղբյուրը նշում է. «Հայաստանի տնտեսությունը գտնվում է այնպիսի վիճակում, որ ցանկացած տնտեսական օրաթերթ, նույնիսկ իշխանական, միայն կարող է հիմար վիճակում դնել իշխանությանը: Հուսով եմ, որ տնտեսությունը արագ կապաքինվի և մենք կվերականգնենք Կապիտալը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացասական է գնահատել Forbes-ի հրապարակումը: Վարչապետը խորհուրդ է տվել Դեվիդ ՖԻշերին «այլ երկրների աղբը վերջիններիս տնից չհանել»: Նա նաև հավելեց. «Կարծում եմ` բնագավառի մասնագետ Կարինե Նալչաջյանը հստակ պարզաբանեց, թե ինչու է Fobres-ը հրապարակել նման անլուրջ վերլուծություն: Կարծում  եմ` տիկին Նալչաջյանի սպառիչ մեկնաբանությունը փակել է թեման:»

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

10 Comments

  1. Կապիտալը արդեն փակվել է: Սա մեկ:

    Երկրորդ՝ եթե այդ տրամաբանությամբ են Հայաստանում առաջնորդվում, ապա պետք է հրաժարվել Եվրոպայի խորհրդին անդամակցությունից;

  2. AK AK 13/07/2011

    Erevum e Hodvats@ shat lurj eq @ndunel, Tatul 🙂

  3. Anna Anna 14/07/2011

    Ինչպես միշտ Կարինե Նալչաջյանի մեկնաբանությունները՝ համապատասխան նկարով, սպանիչ են :DDD
    Մարդիկ կան նույնիսկ լուրջ են վերաբերվել հոդվածին :Դ

  4. Շատ լավն ա է, աչքիս Նարեկին ու Սերգեյին էլ ա Կարինե Նալչաջյանը Բրյուսովում հոգեբանություն տվել, որ էսքան տպավորված են 😀

  5. ահա, ու ինձ ահավոր դուր էր գալիս ինքը… էհ, խի պտի սենց ըլներ..

  6. ։Դ պատկերացրու ինձ էլ, էն ժամանակ հակակրանք չունեինք իր հանդեպ, նույնիսկ հաճելիոտ աղջիկ էր :Դ

  7. Իսկ ինձ` Նարեկին, հենց առաջին ու միակ դասից, մի այլ կերպ չդզեց: Մեկ էլ զաչոտին եմ տեսել

  8. Narek jan, de mer zhamanak der ahagin jahel axjik er, dser zhamanak arden himikva pes er eli yerevi` hanrapetakan hakumnerov 😀

  9. Հեղինե Հեղինե 19/07/2011

    Էս կայքււմ ինչ ցնդաբանության ասես կհանդիպես: Արժանավոր մարդկանց սևացնելը շատ խելք չի պահանջում, շատ թարախ է պահանջում, որի պակասը այստեղ չի զգացվում: Նալչաջյանն ու մյուս հարգարժան մարդիկ, ում անունից հիմար հիմար դուս եք տալիս, դրանից չեն տուժում, բայց այ գրողների ապուշությունը աչք է ծակում:

  10. Sergey Sergey Post author | 19/07/2011

    @Հեղինե
    Շնորհակալություն Հեղինե: Ձեր գրառման շնորհիվ ես ահագին բան գիտակցեցի իմ ապուշության մասին… Խոստանում եմ, որ կաշխատեմ ուղղվել, իսկ դուք խնդրում եմ շարունակեք մեզ ընթերցել:

Մեկնաբանությունները փակ են.