
ԵՐԵՎԱՆ — Երեքշաբթի հայտնի դարձավ, որ կառավարությունը սեպտեմբերից կարող է չերկարացնել հեղինակավոր Forbes ամսագրի բաժանորդագրությունը, սակայն վարչապետը հերքում է որևէ քաղաքական ենթատեքստի գոյություն այդ որոշման մեջ: Որպես որոշման հեղինակ հանդես են եկել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ճգնաժամի արագ արձագանքման բաժինները:
Հուլիսի 12-ին կայացած կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց լրագրողների հարցերին` նշելով. «Առաջին. մեր տնտեսությունը, իհարկե, աշխարհի երկրորդ վատագույնը չէ: Ինչ վերաբերում է Forbes-ի բաժանորդագրությանը, դա որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Պարզապես այն շատ թանկ է… իսկ մենք փորձում ենք խնայողություններ անել: Ի դեպ, Forbes-ը միակ ամսագիրը չէ, որից հրաժարվում է կառավարությունը: Եթե տնտեսական ճգնաժամը խորանա, ապա հաջորդ տարվանից գուցե հրաժեշտ տանք նաև Rolling Stones-ին»:
Հիշեցնենք, որ սույն տարվա մայիսին Rolling Stones երաժշտական ամսագիրը Հայաստանի փոփ երաժիշտներին ճանաչեց աշխարհի երկրորդ ամենաանտաղանդը` Ատլանտիդայից հետո:
Ֆինանսների նախարարը հավելեց, որ Հայաստանը միանշանակ երկրորդ վատագույն տնտեսությունը չունի: «Այն, որ մենք հետ ենք Գվինեայից, ակնհայտ կեղծիք է: Պարզապես ուշադրություն դարձրեք` ինչ անորակ համակարգիչներ են օգտագործում այնտեղի պետական այրերը և ինչ կարգի նոութբուքեր ունենք մենք»,- նշեց նախարարը:

Հոգեվերլուծաբան Կարինե Նալչաջյանը գտնում է, որ Forbes-ի վերլուծաբան Դեվիդ Ֆիշերի վերլուծությունը ծանր մանկության և պրոգրեսիվ շիզոֆրենիայի արդյունք է. «Դասական հոգեվերլուծության տեսանկյունից Forbes-ի աշխատակից Դեվիդ Ֆիշերը տավարի ծնունդ է: Այո, Հայաստանում կան տնտեսական որոշ մարտահրավերներ, բայց մենք ունենք կայուն մակրոտնտեսական ցուցանիշներ և կառավարելի արտաքին պարտք… որքան գիտեմ»:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ մեր տնտեսության մասին հոռետեսական գնահատականները կառուցվում են տնտեսական ուղղվածությամբ մամուլի առկայության պատճառով: «Ես չեմ զարմանա, եթե մոտակա օրերին պարզվի, որ փակվում է, օրինակ, Կապիտալ բիզնես օրաթերթը, որը միակ տնտեսական ուղղվածությամբ պարբերականն է Հայաստանում»:
Կապիտալին քիփ կանգնած մեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ արդեն իջեցվել է միակ տնտեսական օրաթերթի փակման հրամանը: Աղբյուրը նշում է. «Հայաստանի տնտեսությունը գտնվում է այնպիսի վիճակում, որ ցանկացած տնտեսական օրաթերթ, նույնիսկ իշխանական, միայն կարող է հիմար վիճակում դնել իշխանությանը: Հուսով եմ, որ տնտեսությունը արագ կապաքինվի և մենք կվերականգնենք Կապիտալը»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացասական է գնահատել Forbes-ի հրապարակումը: Վարչապետը խորհուրդ է տվել Դեվիդ ՖԻշերին «այլ երկրների աղբը վերջիններիս տնից չհանել»: Նա նաև հավելեց. «Կարծում եմ` բնագավառի մասնագետ Կարինե Նալչաջյանը հստակ պարզաբանեց, թե ինչու է Fobres-ը հրապարակել նման անլուրջ վերլուծություն: Կարծում եմ` տիկին Նալչաջյանի սպառիչ մեկնաբանությունը փակել է թեման:»
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Կապիտալը արդեն փակվել է: Սա մեկ:
Երկրորդ՝ եթե այդ տրամաբանությամբ են Հայաստանում առաջնորդվում, ապա պետք է հրաժարվել Եվրոպայի խորհրդին անդամակցությունից;
Erevum e Hodvats@ shat lurj eq @ndunel, Tatul
Ինչպես միշտ Կարինե Նալչաջյանի մեկնաբանությունները՝ համապատասխան նկարով, սպանիչ են :DDD
Մարդիկ կան նույնիսկ լուրջ են վերաբերվել հոդվածին :Դ
Շատ լավն ա է, աչքիս Նարեկին ու Սերգեյին էլ ա Կարինե Նալչաջյանը Բրյուսովում հոգեբանություն տվել, որ էսքան տպավորված են
ահա, ու ինձ ահավոր դուր էր գալիս ինքը… էհ, խի պտի սենց ըլներ..
։Դ պատկերացրու ինձ էլ, էն ժամանակ հակակրանք չունեինք իր հանդեպ, նույնիսկ հաճելիոտ աղջիկ էր :Դ
Իսկ ինձ` Նարեկին, հենց առաջին ու միակ դասից, մի այլ կերպ չդզեց: Մեկ էլ զաչոտին եմ տեսել
Narek jan, de mer zhamanak der ahagin jahel axjik er, dser zhamanak arden himikva pes er eli yerevi` hanrapetakan hakumnerov
Էս կայքււմ ինչ ցնդաբանության ասես կհանդիպես: Արժանավոր մարդկանց սևացնելը շատ խելք չի պահանջում, շատ թարախ է պահանջում, որի պակասը այստեղ չի զգացվում: Նալչաջյանն ու մյուս հարգարժան մարդիկ, ում անունից հիմար հիմար դուս եք տալիս, դրանից չեն տուժում, բայց այ գրողների ապուշությունը աչք է ծակում:
@Հեղինե
Շնորհակալություն Հեղինե: Ձեր գրառման շնորհիվ ես ահագին բան գիտակցեցի իմ ապուշության մասին… Խոստանում եմ, որ կաշխատեմ ուղղվել, իսկ դուք խնդրում եմ շարունակեք մեզ ընթերցել: