ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ — Սուպեր Սաքոն այս շաբաթ հայտնվել է լուրջ քննադատության թիրախում սովորական մի կնոջ բռնության պատկերը եկեղեցու ֆոնին պատկերելու համար: Հասարակության տարբեր խմբեր դատապարտել են երգահանի անտակտությունը X-դ. Հաղպատի նկատմամբ:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդավելուծական նախաձեռնությունն առաջինն էր, որ ահազանգեց լուսանկարի` համացանցում հայտվնելու մասին: Նախաձեռնության զայրույթը առաջացրեց կնոջ դեմ բռնության իրականացումը հին հայկական եկեղեցու ֆոնին: Նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը կարծում է, որ հայ կնոջ դեմ բռնությունը և հին հայկական եկեղեցիները երկու գեղեցիկ երևությներ են, որոնք սարսափելի տգեղ են դառնում համատեղ պատկերներում:
«Մեր ազգին վայել չէ կրոնական օբյեկտների ֆոնին պատկերել ինչ-որ ընտանեկան բռնության դրվագ: Հայաստանում կան բազմաթիվ այլ հիմնարկներ, պետական հիմնարկներ, որոնց ֆոնին շատ ավելի ներդաշնակ կլիներ պատկերել, թե ինչպես է Սուպեր Սարգիսը մորթում կանանց: Ի վերջո, կա Գառնին, որը մի կողմից հեթանոսական և բռնություններ տեսած տաճար է, որտեղ քրիստոնեության տեսանկյունից խնդիր չէր լինի պատկերել այդ նատյուրմորտը»,- նշեց Բաղդիշյանը:
«Եվ ընդհանրապես, հայ ընտանեկան բռնության ամբողջ քաղցրությունը հենց նրանում է, որ այն տեղի է ունենում տանը` ընտանիքի ներսում, բոլորի աչքից հեռու, և դա չպետք է ներկայացվի կամայական բաց միջավայրերում», — հավելեց նա:
Կարճ ժամանակում բացահայտվեցին նաև մի քանի այլ լուսանկարներ, որտեղ երգահան Սաքոն պատկերված է առավել ընդունելի և պարկեշտ ֆոների վրա: Նոր պատկերների վրա Սարգիսը մորթում է կանանց արդեն առանց եկեղեցական պատկերի, ինչը, ըստ քննադատների, «ամեն ինչ գցեց իր բնական հունի մեջ»:
Սակայն նույնիսկ այդ զիջումը չգոհացրեց արմատական որոշ շրջանակների: Դաշնակցության ներկայացուցիչ Կիրո Մանոյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն դեմ է հայ կանանց օգտագործելուն մորթվող պատկերներում: Մանոյանը մասնավորեցրեց. «Կարծում ենք` ավելի նպատակահարմար կլիներ որևէ այլ ազգի ներկայացուցչի պատկերել Գեր Սարգիսի կացինի կամ հրացանի տակ»:
Այս հարցի կապակցությամբ Մաքսլիբերթիին հաջողվեց պարզաբանումներ ստանալ հենց կրեատիվ երգահանից: Սարգիսը բացատրեց, որ բոլոր պատկերված սպանվող կանայք օտարազգի են. «Ես հայրենասեր տղա եմ և ինձ թույլ չէի տա նկարահանվել հայուհի փրթելիս: Սովորաբար ընտրում ենք իտալուհիների կամ ուրիշ էդ կարգի հայի նման կանանց, իսկ մի անգամ նույնիսկ պարսիկ ենք կպցրել ու տենց»:
Երգահանը հավատացնում է երկրպագուներին, որ ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում նկարահանվելու է միայն այլազգի կանանց և աղջիկներ մորթելիս. «Ես երբեք ու երբեք ինձ թույլ չէի տա նկարահանվել հայ կնոջ մատը փուշ մտցնելիս` միայն օտար կանանց և սրանից հետո նաև միայն ոչ կրոնական օբյեկտների ֆոնին»:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Մանոյանի խոսքը ուղակի հրաշալի էր!!!!!!!! SUPER!!!!!:-)))))))))))
shat dipuk er:)))
Im karciqov Super Saqon yexzzzzzi mekna.
Hodvaci vernagirn el vaty cher :))))
«Եվ ընդհանրապես, հայ ընտանեկան բռնության ամբողջ քաղցրությունը հենց նրանում է, որ այն տեղի է ունենում տանը` ընտանիքի ներսում, բոլորի աչքից հեռու, և դա չպետք է ներկայացվի կամայական բաց միջավայրերում», – հավելեց նա:)
:)))))))))))) BRAVO !
Lavn er 😀
մասսոնության պահը իզուր չեք խաղարկել` http://artakevn.livejournal.com/129448.html
ԱՌՅԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Սուպեր Սաքոն մասոն ա…սենց բան ուզենաինք էլ չէինք հորինի )))))))))))))))))))))
հը պը :Ճ` Տղամարդկանց գաղտնի կազմակերպություն է, որի անդամ եմ: Դա նույնն է, եթե լինես, օրինակ, Հանրապետական կուսակցության անդամ:
Տեսնես ոնց են խաբել “մասոն” ընդունել :ՃՃՃՃՃՃ
Մոոոոոորթ էր :))))
@Ծովինար
Ծովինար ջան, կարոտել էի քոմենթներիդՃ