ԵՐԵՎԱՆ — Այսօր առավոտյան ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ասուլիս էր հրավիրել: Փոխնախարար Նարեկ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի պատահականորեն հայտնաբերված նախագիծը: Ըստ նախագծի Ազատության հրապարակում նախատեսվում է կառուցել 7 հարկանի սուպերմարկետ: «Ես ձեր նման շոկի մեջ եմ հարգելիներս: Բայց եկեք հասկանանք, որ սա հենց Թամանյանի նախագիծն է, նույնիսկ խնդրանքը, քանի որ նախագծի վրա հենց այդպես էլ գրած է` «վերջին խնդրանք» ու պետք է հարգենք նրա ցանկությունը: Ես էլ, իհարկե, հասկանում եմ, որ հսկայական սուպերմարկետը օպերայի կողքին կարող է աննշան փոփոխել քաղաքի կերպարը, բայց ի՞նչ անեմ: Ես չեմ, դուք եք…», — ասաց հավաքված լրագրողներին Սարգսյանը:
Նախկին գլխավոր ճարտարապետը ավելացրեց, որ շինարարությունը պետք է սկսվի անհապաղ, քանի որ, եթե մի փոքր հետաձգեն, ապա կկորցնեն ամառային սեզոնը և պետք է մինչև հաջորդ տարի ձգձգեն մեծն ճարտարապետի վերջին ցանկության իրականացումը: «Փորձեք պոզիտիվ տրամադրվել այս նախագծին, օրինակ` Կենտրոնի այդ հատվածում սուպերմարկետ չկա: Միայն «Մոսկվիչկան» է, այն էլ ահագին հեռու` մի 200 մետր պետք է քայլել»:
Hetq.am-ի լրագրող Վովա Փնտրտուքյանը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց մի քանի փաստերի վրա, որոնք կասկածի տակ են դնում հայտնաբերված նախագծի իսկությունը: «Ժողովուրդ, մենակ ես ե՞մ տեսնում, որ սա հաստատ Թամանյանի ձեռքի գործը չի: Ձեր ուղարկած ֆայլը կոչվում էր DSC00017` այսինքն ակնհայտ լուսանկար էր, հետո նկարողի մատներն էլ են վրան երևում: Ակնհայտ արբանյակային անտենա է դրված կտուրին` ինչը Թամանյանի ժամանակ դեռ գոյություն չուներ…ու, ընդհանրապես, ոնց որ 5 տարեկան երեխա նկարած լինի» , — ասաց վրդովված Փնտրտուքյանը:
«Նախ, ես տենց միանշնակ չէի վիրավորի նկարի հեղինակին` ինձ թվում ա սենց բան նկարելը այդքան էլ հեշտ չի` մոտ մի քանի շաբաթ պետք է: Հետո, եթե այդքան ուշադիր եք` կնկատեք, որ ավտոկայանում ձի է կայանված` ձին Թամանյանի ժամանակ ավելի շատ էր տարածված: Հետո СУПЕРМАРКЕТЪ բառը այդ թվերին բնորոշ Ъ-ով է գրված: Իմ մոտ ոչ մի կասկած չի առաջանում, որ սա հենց Թամանյանի նկարածն է, առավել ևս, որ ստորագրություն կա», — մեղադրանքները հերքեց փոխնախարար Սարգսյանը:
Քաղաքաշինության նախարարության հավաստմամբ, շինարարությունը սկսելու է անկախ քաղաքացիական բողոքներից և ֆեյսբուքում ստեղծված խմբերի քանակից: Նախարարության աշխատակիցները սպառնում են անցնել ֆեյսբուքի դասընթացներ և արագ ստեղծել նախագծին սատարող 20 հատ խումբ: «Օդնոկլասնիկում» նման խումբը կբացվի արդեն մոտ օրերիս: Անկախ փորձագետները չեն բացառում նոր գաղտնի նախագծերի հայտնաբերումը մոտ ապագայում:
Ասուլիսի վերջում փոխնախարարը բոլոր հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Թամանյանի նախագծում ընդամենը մեկ ծառ կար`«Սա մեզ պետք է հուշի, որ գուցե Թամանյանը այդքան էլ չէր սիրում կանաչեղեն, ու մենք էլ որպես իսկական երևանցի պետք է մի փոքր ավելի անհանդուրժող լինենք ֆլորայի նկատմամբ»:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Aaaaaaaaaaaaaaa, էս մորթ էր )))))))))))))))))))))))))
Tamanyan@ ir gcagreri tak storagrum er vochte Tamanyan, ayl Tamanov!!))
Sevaky kaser…
sut ka vor chisht arje….
Mahacu er ughaki :))))))))))))))))))))))))))))))))))))
Մորթեց , Շաաատ Լավն էր:
Լաավն էր 🙂
@KomS
KomS, es inch lav nick a !!!! 🙂
Կարող է Սարգսայնին Վիկիլիքսն է օգնել.:Ճ
Շատ լավն էր , տանեմ Facebook, մի քիչ ծիծաղենք…հոգնեցինք Էմմիի մասին գրել — կարդալուց…:Ճ
շատ լավն էր…:Ճ
Առաջ Արմենտելն էր մեղավոր, հետո ինտերնետը, իսկ հիմա՝ Թամանյանը :))) Կա՛յֆ 🙂
Հաշվի առնելով նկարի մեջի փիղը ավելի շուտ Վարդան Մամիկոնյանի նախագիծն ա:
պաաաաայ 😀 վ յաբլըչկը, վերջն էր
Supermarketi dimaci karq@ verjn er!!!!!!!!!!
xeeeeexch Tamanyan inch? mexq er tesnes gorcel jamanakin, nman iren veragrelu hamar. uxxaki cncvac em shaaaat hetaqrqira.
es nkar@ nkarox@ gone tesel e Tamanyani toxac naxagcer@!!!!! es uxaki xaytarakutyun a!!!!! Tamanyan@ senc esqiz el cher ani!!!!!!!!! voch menak iranc en xaytarak anum, ayl nayev Tamanyanin!!!!!!!!
Ov kmtacer, vor mard kara xelq& et astichani trcni?! Amen depqum, g]I[anocum vor asi es Napoleonnem — sut chi asi.