Press "Enter" to skip to content

Սփյուռքի նախարարությունը սխալմամբ շնորհակալագիր հանձնեց հսկա չիզբուրգերի

"Մենք չունենք չիզբուրգեր ճանաչող-հայտնաբերող սարքեր", Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ —  Մարտի երեքին Սփյուռքի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց անսովոր արտաքինով անձնավորության, որը ներկայացավ որպես Օքսֆորդի  համալսարանի բանասիրական ֆակուլտետի 17-ամյա «վունդերկինդ»,  դոկտոր՝ Արթուր Բունիաթյան:  Միայն 6 օր անց հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և շնորհակալագիրը հանձնվել է անսովոր չափսերի չիզբուրգերի:

Հիշեցնենք, որ «Արթուր Բունիաթյանը» նաև կարողացել է մոլորության մեջ գցել Ռուսաստանում Բաշկիրիայի կրթական օղակները, ինչպես նաև որոշ նշանակալի ռուս քաղաքական գործիչների:

«Բունիաթյանը» պնդում է, որ 5 տարեկանից զբաղվում է լեզվաբանությամբ և 2009 թ.-ին հայտնաբերել է նոր բառ՝ «ֆստյուլ», որի համար իր պնդմամբ ստացել է Օքսֆորդի համալսարանի բանասիրական գիտությունների դոկտորի  կոչում: Իսկ 2016 թվականին պետք է լինի առաջին հայը, որը Բրիտանիայի թագուհու համար կպատրաստի ուրցով թեյ:

Ռուսաստանի քաղաքական էլիտան ընդունել է Արթուրին

«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» – ԱՐՄԱԿԱԴ-ի  ջանքերով բացահայտվեց, որ Արթուր Բունիաթյանը իրականում հանդիսանում է McDonald’s ռեստորանի ոչ ստանդարտ չափսերի չիզբուրգեր և նրա Օքսֆորդի դիպլոմը և դոկտորի վկայականը կեղծ են:

ԱՐՄԱԿԱԴ-ի նախագահ Խաչիկ Գևորգյանը կիսվեց մեզ հետ. «Իհարկե կեղծիքը մեզ համար ակնհայտ էր  հենց սկզբից: Սակայն իրավիճակը բոլորին թվում էր զվարճալի, մինչև նա չսկսեց ճանաչում ստանալ պետական մակարդակով…»

«Մենք ստիպված էինք միջամտել, քանի որ այդ տեմպերով նա կարող էր լուրջ հավակնություններ ներկայացնել քաղաքական դաշտում, իսկ առջևում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են: Մեզ միանշանակ պետք  չէ ավելորդ չիզբուրգեր օրենսդրական կամ գործադիր մարմնում», ամփոփեց Գևորգյանը:

"Երեք տարեկանում երազումս ինձ Շեքսպիրը այցելեց ու ասեց՝ ես դու եմ, դու ես ես", Արթուր

Սփյուռքի նախարարությունը կայքում հրապարակել է մամլո հաղորդագրություն, որում նշում է. «Խորհուրդ կտանք ցնցումներ չապրել և ավելորդ անգամ չհուզվել այս միջադեպի կապակցությամբ: Իհարկե, հասկանալի է, որ շնորհակալագիր ենք հանձնել… մեծ չիզբուրգերի, սակայն պետք է հաշվի առնել, որ նախարարությունում աշխատում և ամեն օր մուտք են գործում տարաբնույթ արտաքինով անձիք:  Եվ բնականաբար երբեմն դժվար է տարբերել իրական մարդկանց… մեծ բրդուճներից»:

Նախարարություն կատարած իր այցի ժամանակ, Արթուրը ներկայացրել է սփյուռքի հետ համագործակցության իր տեսլականը, որը ողջունել և հաշվի է առել նախարարության ավագ աշխատակազմը: Վերջիններիս պնդմամբ նոր հանգամանքների լույսի ներքո նրանք պատրաստվում են հանել չիզբուրգերի առաջարկները, մասնավորապես երկպալատ խորհրդարանի գաղափարը:

Հատկանշական է, որ Արթուրին հանձնված վկայականում Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատում երիտասարդի ինտելեկտուալ ներուժը և ներդնումը հայապահպանության և հայկական արժեքների տարածման գործում: Այնտեղ նաև կոչ է արված Արթուրին իր ունակություններն ու տաղանդը օգտագործել հայանպաստ նպատակներով:

 

55 Comments

  1. dabavog dabavog 10/03/2011

    էս ինչ եք անում… ես չկամ

  2. Mad Hab via Facebook Mad Hab via Facebook 10/03/2011

    Ջանննաաաա, Մեր պատասխանը Չեմբեռլենին չուշացավ

  3. Arminé Tokhmakhyan via Facebook Arminé Tokhmakhyan via Facebook 10/03/2011

    հումորային դաշտում լուրջ մրցակից ունեք ի դեմս Հրանուշ Հակոբյանի:ՃՃՃ

  4. Դավիթ Դավիթ 10/03/2011

    ահահահ :Դ նկարները վաբշե դզում են :Դ :Դ

  5. Mad Hab via Facebook Mad Hab via Facebook 10/03/2011

    Էս հիմա սենցա հա, որ քոմենփին պատասխանելու հավես չկա, քոմենթը լայք են անում 🙂

  6. Հերիք ա.. խնայեք մեր առողջությունը.. կողերս բռնվել են, ախ..

  7. Kemo Kemo 10/03/2011

    հըհահըհը… Երազումս եկավ պամիդորով յաիշնիցան ու ասեց ես դու եմ, դու ես ես!

  8. Ծովինար Ծովինար 10/03/2011

    Վախ էս ինչ արեցիք :)))) Ապրի Արթուրը :))))

  9. Lucineh Lucineh 10/03/2011

    Բա սա չիզբուրգերի շնորհք ունի՞: Իսկական, օրգանական, ազնիվ չիզբուրգերները, վստահ եմ, կբողոքարկեն իրենց անպիղծ անունը «ջանք-ֆուդ-ացնող» այս լածիրակի դեմ: Փոխարենը, սա լրիվ «վեջի-պիցցա»-ի տեսք ունի: Անհամբեր սպասում ենք «Ս.» նախարարության նորանոր նվաճումներին:

  10. Tigran Tigran 10/03/2011

    Առաջին ֆոտոյի վրա երկու հատ չիզբուռգեռ եմ տեսնում…:-Ճ

  11. Pigh Pigh 10/03/2011

    Ժող, մորթում եք:))))))))))))))))))0

  12. Tigi Tigi 10/03/2011

    parzapes FANTASTIC eq………fakt to je superrrr :)) hambaevy hasel e CZ…:))

  13. Gevorg Hakobyan Gevorg Hakobyan 10/03/2011

    Իրականից շատ չէր տարբերվում: Չգիտեմ որն ա ավելի հումորային, ձեր տարբերակը, թե իրականը 😉

  14. «Իհարկե, հասկանալի է, որ շնորհակալագիր ենք հանձնել… մեծ չիզբուրգերի, սակայն պետք է հաշվի առնել, որ նախարարությունում աշխատում և ամեն օր մուտք են գործում տարաբնույթ արտաքինով անձիք: Եվ բնականաբար երբեմն դժվար է տարբերել իրական մարդկանց… մեծ բրդուճներից» :)))))))))

  15. Shushan Shushan 10/03/2011

    Պիտի կրկնվեմ, եթե ասեմ, որ ”մեռաաաաաա”, բայց դե իսկականից մեռաաաաաաա:)))))))))

  16. iReporter iReporter 10/03/2011

    հաջորդը քյաբաբիկի ընդունելությունն ա 😀

  17. Anna Grigoryan Anna Grigoryan 10/03/2011

    Ֆստյուլ… ուրցով թեյ….
    արցունքներով լացում եմ :)))

  18. Titari Titari 10/03/2011

    ուտող-խմող ազգ ենք, էլի………))))))))))))))))))))))))))

  19. Susanna Susanna 10/03/2011

    Lav zhoxovurd heriq a… aveli lurj gorcerov zbaxveq… ho spyurqi naxararutyun@ Arthurin evrotesili uxegir chi tvel, vor xarnvel eq irar…

  20. Tatevik Tatevik 10/03/2011

    Es Hranushn el inchqan annormal tnic paxac suti doktor profesor ka kanchum patvogrer a bajanum,apsos chi ed tuxt@? lol

  21. mk mk 10/03/2011

    ААААААА… поцталом!

  22. Ուրախ Հայ Ուրախ Հայ 10/03/2011

    Սրտանց շնորհակալություն հրանուշ ծյոծյաին, որ չզլացավ ու այդքան զբաղված լինելով բրդուճին փաթաթվելու թուղթ տվեց…

  23. Армен Армен 10/03/2011

    Նոր բացահայտումներ նախարարության մարտավարությունից…
    «Նախարարությունը խորհուրդ է տվել Արթուրին վերանայել ՆԱՍԱ-ի հետ իր պայմանագիրը, որով ինքը պարտավորվում է մինչև տիեզերք թռչելը ամուսնանալ և «ցեղ» թողնել, որ իր քոքը հանկարծ չկտրվի… ինչ է ստացվում, հազարից մեկ հայերը մի հանճար են ծնել, էն էլ ՆԱՍԱ ուզում է տանի-թողնի «կոսմոսումը՞»… Լիելու բան չի՜… նախարարությունը իր «միջազգային վետոյի իրավունքը» կկիրառի Արթուրին հետ բերելու գործում (պայմանագիրը վերանայելուց հետ)։

    Ի դեպ, մինչ այդ Արթուրի միակ երազանքը կոսմոս թռչելն էր։ Հանդիպումից հետո նրա մտքում հղացավ ևս մեկ միակ նպատակ՝ կոսմոսից հետ գալը»։

  24. Vahan Vahan 10/03/2011

    Htaqrqira ameninchic heto ova xelaci menq te inq@?

  25. Mariam Sargsyan Mariam Sargsyan 10/03/2011

    De naxararutyunum enqan cheesebuger ka, mardik chisht en asum, vonc edqanin tarberen…vorn a iskakan, vory’ McDonaldsi….

    Shat lavn er..:)))

  26. Ira Ira 10/03/2011

    lav eli:D

  27. Էսքանից հետո իսկականից հայ գիտնական էլ որ մտնի սփյուռքի(գուցե և այլ) նախարարություն, ր փետով ծեծելով լարելու են: Էլ չեն էլ ճշտելու ով ա ինչքացու ա: Հենց ֆիզիկոս բառը լսեն, իրար են խառնվելու ու խեղճին դեպորտ անեն երկրից:

  28. աննա աննա 11/03/2011

    ասեմ, որ ավելի ծիծաղելի կլիներ, եթե գրեիք, որ օքսֆորդ ընդունվել էր ԱՐՄԱԿԱԴ-ով, իսկ կրթաթոշակը ստացել էր լույսից` հաշվի առնելով արմակադի ղեկավարող օղակները, որոնք առանձնապես չեն տարբերվում Ա.Պ.-ից ու նաև լույսի կրթաթոշակներ ստացողներից:

  29. morf morf 11/03/2011

    բոց ա :ՃՃՃ

  30. Բերման Ենթական Բերման Ենթական 11/03/2011

    Հրանուշն անտանալի ա:

  31. iSun iSun 11/03/2011

    սատկանուշ ա դառել… էդ գյադուն հալալ ա, ինչ ուզում եք ասեք.. մի ցելի (համարյա ցելի) ժողովրդի խաբեց ու լավ թե վատ անուն հանեց..

  32. Հայկ Հայկ 11/03/2011

    հա մնաց պառլամենտական ընտրություններին մասնակցի…
    ու եթե մի քիչ էլ “վիզ” դնի, կընտրվի… իրանից դժվար դեպքերն էլ են ընտրվել :Ճ

  33. Artur Artur 11/03/2011

    lavner es cgitey vor gij@ kara saxi vra kayfavat lini

  34. ART ART 11/03/2011

    Հայկ :
    հա մնաց պառլամենտական ընտրություններին մասնակցի…
    ու եթե մի քիչ էլ “վիզ” դնի, կընտրվի… իրանից դժվար դեպքերն էլ են ընտրվել :Ճ

  35. Bender Bender 11/03/2011

    Srancic der parz chi cheesburgery ova

  36. Mila Mila 11/03/2011

    <Ամեն սև Բան Օթելլո չի, Մանչս…-կասեր Փափազյանը

  37. hasmik poghosyan hasmik poghosyan 12/03/2011

    Էրեխեք, ես էլ գերված-տարված լսում էի ու լավ-լավ տեղերը ընտանիքիս համար բարձրաձայն կրկնում. « Պատկերացնոմ ե՞ք ինչքան խելացի է. ՄԳՈՒ-ն երկու տարում է ավարտել»… և այլն ( ու նշում էի նաև մյուս նվաճումներից): Իմ համալսարանական կրթությունով երեխեքը աշխատանքից նոր եկած ու հոգնած ֆիլմ են նայում ու ինձ հորդորում, որ իրենց հանգիստ թողնեմ, որ էդ ամենը իրենք վաղը կնայեն: Ասում եմ. «Չէ, էսպիսի բան հարյուր տարին մեկ է պատահում, չի կարելի վաղվան թողնել էս ցնցող ինֆորմացիան: Ոչինչ որ հայերենը վատ է, մի քիչ էլ հոգեբանորեն տհաս է, դրա փոխարեն հանճարեղ է ֆիզիկայի բնագավառում: Դե հանճարները տարօրինսկ են լինում… Դե մեր ազգի նոր սերունդը մեր ազգի երեսը պարզ կանի: Բրավո հայեր …»: Եվ ուրախությունից քիչ է մնում պար գամ: Ինչքան եմ ուզում, որ էդ ամենը իրական լիներ: Հիմի իսկի ծիծաղս չի էլ գալիս…

  38. Վանիկ Վանիկ 12/03/2011

    Հարգելի Հրանուշ Հակոբյան, ես էլ նոր կուսակցություն եմ հայտնաբերել, գտնվում է Հայաստանի եւ Սփյուքի միջեւ ընկած գալակտիկայում։ Ի՞նչ կլինի, անդամագրվեք։ Ձեր համար ի՞նչ տարբերություն, թե հաջորդ 10 տարում որ կուսակցության մեջ կլինեք։ Թե՞ դուք միայն իշխանական կուսակցություններին եք անդամակցում։ Կարող ա մենք էլ ենք իշխանություն դառնում։ Այդպիսի կուտեր չեք ուտո՞ւմ։ Միայն աստղաֆիզիկոսների կուտն ե՞ք ուտում։

  39. Arshak Adamian Arshak Adamian 12/03/2011

    Դե լավ, ժողովուրդ, էդպես չարժե: Գիտեք չիզբուրգերը տաղանդից տարբերելը հեշտ է? Մանավանդ որ խիստ հայանպաստ գործունեություն ծավալած չիզբուրգեր է ու Գյուլը ականջ անելով նման պատվավոր անձի հորդորին` հասկացել է, թե ինչքան կարևոր է հայոց համար ցեղասպանության ճանաչումը ու արդեն ճանաչել է:

  40. lurer.net lurer.net 12/03/2011

    Սփյուռքի նախարարությունը սխալմամբ շնորհակալագիր հանձնեց հսկա չիզբուրգերի…

    ԵՐԵՎԱՆ, ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ — Մարտի երեքին Սփյուռքի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց անսովոր արտաքինով անձնավորության, որը ներկայացավ որպես Օքսֆորդի համալսարանի բանասիրական ֆակուլտետի 17-ամյա «վունդերկինդ», դոկտոր՝ Արթուր Բունիաթյան: Միայն 6 օ…

  41. sdf sdf 13/03/2011

    :)))

  42. Sona Sona 17/03/2011

    Չեմ կարողանում ինձ հավաքեմ ու աշխատեմ, մեռաաաաաաաա))))

  43. armo armo 20/03/2011

    es hranush@ lriv mutanta,,,oxormi mer karavarutyan@ vor senc naxarar ka,,,chnayac mnacacnel hranushic vapshe het chen mnum…

  44. Lia Lia 24/03/2011

    Ճիշտն ասած բավականին թույլ հոդված էր (սկզբի հատվածում ժպիտ առաջացրեց, բայց ընդամենը այդքանը). Կսպասեմ Զեր ավելի ուժեղ հոդվածներին: Հարգանքներով Լիա
    Չիզբուրգերը չիզբուրգեր, բայց նկարների մեջ ինչի՞ ա պիցցա:

Մեկնաբանությունները փակ են.