Press "Enter" to skip to content

Կառավարությունը կոչ է անում նորածիններին օգտագործել միայն մայրական կաթ

Իրավապահները կվերահսկեն օրենքի կատարումը

ԵՐԵՎԱՆ — Առողջապահության նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է նորածինների շարքում խթանել առողջ ապրելակեպը: Նախարարության ավագ մասնագետ Արտյոմ Ներսիկյանը լրագրողներին ներկայացրեց բարեփոխման մանրամասները՝ նշելով, որ “սա ոչ մի կապ չունի կաթնամթերքի գների բարձրացման հետ”:

Նոր օրենքի համաձայն բոլոր անչափահաս նորածինները կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում պարտավոր են իրենց առօրյա սննդի կարիքները բավարարել միայն մայրական կաթով: Նախարարությունը նախատեսում է լուրջ պատժամիջոցներ կարգի խախտողների համար ընդհուպ մինչև այլընտրանքային կաթով սնվող մանուկներին անվավեր կամ վրացի ճանաչելը:

Ներսիկյանը նշեց. “Մենք հասկանում ենք, որ Հայաստանում շատ օրենքներ մնում են թղթի վրա և դրա համար նախատեսել ենք մի շար միջոցներ: Օրենքը գործարկվելու է իրավապահ մարմինների հատուկ ջոկատի կողմից: Ջոկատի անդամները հատուկ ուսուցում են անցել “Աշտարակ կաթ”-ում և պատրաստ են օգնել յուրաքանչյուր քաղաքացու կերակրել թարմ սերունդը: Մեր մասնագետները անվճար կայցելեն բոլոր նորածին ունեցող ընտանիքներ և կապահովեն օրենքի պատշաճ կիրառումը:”

"Պետք է մաքսիմալ օգտագործել սփյուռքի կաթնային պոտենցիալը"

Սփյուռքի նախարարությունը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել մտցնել 7-դ՝ բոնուսային կաթնըմպման ամիս, որտեղ մանուկը կխմի սփյուռքահայ որևէ կնոջ կաթ: Հրանուշ Հակոբյանը առաջարկում է ծրագիրն անվանել “Արի, կուրծք” և որպես խորհրդանիշ մասամբ օգտագործել Քիմ Քարդաշյանին:

“Կարծում եմ, շատ կարևոր է, որ հայաստանցի մանուկները այդ վաղ տարիքից սովորեն կթել սփյուռքը: Այդ փորձը շատ կարևոր է մասնավորապես, եթե նրանք մեծանան և որոշեն աշխատել մեր նախարարությունում,” ասել է Հակոբյանը:

Բոլոր նրանց, ովքեր մանուկ տարիքում առնվազն վեց ամիս  չեն օգտագործել մայրական կաթ, առողջապահության նախարարությունը առաջարկում է մասնակցել հատուկ եռամսյա արագացված ըմպումների՝ հատուցելու կորցրած կաթը: Նախարարության տվյալներով կուրսերի համար արդեն գրանցվել են 7,432 կամավոր, որոնցից 7,431-ը միայնակ տղամարդ է:

Հայսաստանի մեծ կրծքերով կանանց ասոցիացիան ևս ողջունել է նախաձեռնությունը և արդեն ստորագրել է համագործակցության հուշագիր նախարարության հետ: ՀԿ-ի լավագույն մասնագետները ուսուցումներ կանցկացնեն գյուղական համայնքներում կրծքերի ճիշտ օգտագործման վերաբերյալ:

 

15 Comments

  1. Edgar Edgar Մարտի 1, 2011

    “կամ վրացի ճանաչելը” :))))))))))))))

  2. Arman Arman Մարտի 1, 2011

    Ari kurcq-@ spanec, можно типа еще лозунги сделать. А ты дал сисю малышу? Или Кто против груди тому по яйцам дадим 🙂

  3. Գայանե Գայանե Մարտի 1, 2011

    Շատ շատ շատ ծիծաղալու է, ՇԱՏ!!!!
    “Կարծում եմ, շատ կարևոր է, որ հայաստանցի մանուկները այդ վաղ տարիքից սովորեն կթել սփյուռքը:”))))))))))))))))))))))

  4. Ծովինար Ծովինար Մարտի 1, 2011

    :)))))))))) Ես էլ կարդում եմ «Ջոկատի անդամները հատուկ ՍՆուցում են անցել “Աշտարակ կաթ”-ում» )))) Այն ինչն է, այն ինչը՝ ուտում են, բայց սեղանին չեն դնում :))))))

  5. MM MM Մարտի 1, 2011

    Qicha mnum asen—Vor yerexan orenqin chyentarkvi-gndakaharutyun!

  6. Edd Edd Մարտի 1, 2011

    սպանիչ էր! :))))))))

  7. Lara Aharonian via Facebook Lara Aharonian via Facebook Մարտի 2, 2011

    shat lavn er:) merci!

  8. Homo Obscurissimus Homo Obscurissimus Մարտի 2, 2011

    Muzhik iz derevni prixodit v gorod i zaxodit v sex-shop i prosit u prodavshici 20 uvelichiteley murskogo organa. Ofigevshaya prodavshica sprashivayet: nu na figa tebe muzhik stolko? Muzhik: da znayete u nas v derevne vse doyarki ot boduna bastuyut, a moloko u korov portitsya, vot i prixoditsya mne prinimat meri!!!

  9. Jenny Jenny Մարտի 2, 2011

    Վերջն էր 🙂 🙂 🙂

  10. niceman niceman Մարտի 4, 2011

    Բա կովերի պաշտպանման միությունից չե՞ն բողոքում )))

  11. Վահագն Թևոսյան Վահագն Թևոսյան Մարտի 7, 2011

    Տղերք հալալա~, չեմ հիշում էսքան երբ էի խնդացել! 😀

  12. lurer.net lurer.net Մարտի 7, 2011

    ArmComedy Կառավարությունը կոչ է անում նորածիններին օգտագործել միայն մայրական կաթ…

    ԵՐԵՎԱՆ – Առողջապահության նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է նորածինների շարքում խթանել առողջ ապրելակեպը: Նախարարության ավագ մասնագետ Արտյոմ Ներսիկյանը լրագրողներին ներկայացրեց բարեփոխման մանրամասները՝ նշելով, ո…

  13. Վանիկ Վանիկ Մարտի 12, 2011

    Ի միջի այլոց նոր օրենքով մածունն էլ, կարագն էլ պետք է մերվի մայրական կաթից։

  14. HAY TGHA HAY TGHA Մարտի 14, 2011

    LRIV ANNASUN EN!!!!!!!!!!! Kam ay ezer qim Qardashyane porno astgha et dzez chi huzum, duq eq uremn mtacum serundi masin? enqan problem ka lcelu duq inch vor apushutyunnereq horinum? gone mtaceq te vonc bjishkneri ev mnacaci ashxatavardze barcacnenq vor mardik gone karanana tuyl tal iranc xanutic NORMAL arevtur anen voric heto kbxi normal serunde, duq dreleq ez ez banereq horunum. Spyurqi kananc kate tanq! tveq lava chasiq berenq ktenq stegh heto mi banel pogh tanq. spyurqe sarqeleq droshak! et spyurqe el en spyurqe chi vor kar arden haskacelen vor dzer amen arace QCOCIYA! ehhhh asa um es asum!

  15. Arm Arm Մարտի 30, 2011

    Hay tgha, apsuhutyunner chi, gitakanoren apatcutcvats a. Ov hayakakan kurtsqi kat chi utum, metsanum a darnum a antash lakot. Sksum a, turqakan erger lsel, arabakan portapar a parum, vratcakan erger ergum. menq el cheinq haskanum xi a et amen@ tentc. Apren gitnakanner@. et el imatcanq ba!!!!!!!!!!

Մեկնաբանությունները փակ են.