Press "Enter" to skip to content

Բնության ոչնչացման առաջարկների փաթեթ

Թեղուտի ոչնչոցման օպտիմալ լուծումներ

by Sergey & Narek

Շատերս ենք լսել, որ Թեղուտի անտառի ոչնչացումը ոչ բոլորին է անտարբեր թողել։ Կան մարդիկ, ովքեր դեմ են դրան և փորձում են ճնշում գործադրել կառավարության վրա, կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր։ Քանի որ ArmComedy-ին չի աջակցում ոչ մի կողմի այլ հանդիսանում է ռազմավարական հետազոտությունների կենտրոն բոլորի համար` կփորձենք  կառավարությանը մի քանի խելացի և օպտիմալ լուծում առաջարկել անտառների և ընդհանուր բնության դեմ պայքարի համար։

Անհրաժեշտ է՝

  • ծառերը ճանաչել հակասահմանադրական։ Կամ ընդհանրապես վտանգավոր հանրային հանգստի համար։ Չորացած ճյուղերը կարող են պոկվել, ընկնել և վնասել երախաներին, կամ Աստված ոչ անի՝ իրավապահներին։
  • Սևանը։ Ում է պետք այդ հսկա լիճը այս փոքր երկրում, որ գնում, վառվում ենք ամեն ամառ։ Չորացնում ենք Սևանը և միանգամից լուծվում է parking-ի խնդիրը Երևանում մոտակա 20–30 տարիրների համար։
  • օրենքով արգելել 20–ից ավելի ծառերին հավաքվել մեկ տեղ առանց քաղաքապետարիանի կանաչապատման բաժնի թույլտվության։
  • անհրաժեշտ է երեխաներին մանկուց ծեծել ծառի ճյուղեչով, որ մանկուց դաստիարակվի ճիշտ վերաբերմունք բնության նկատմամբ։
  • քանի որ կարմիր գրքում ընդգրկված կենդանիների քանակը գնալով նվազում է, անհրաժեշտ է ձեռնարկել ամեն ինչ որպեսզի համալրել Կարմիր գիրքը հայկական տեսականիով։
  • արգելել և տուգանել ծիրանի կորիզները շպրտողներին։ Երբեք չգիտես, որտեղ այն կարող է ընկնել և ինչ անձրևներ կարող են տեղալ։
  • ստեղծել արագ արձագանքման խումբ բուսնող ծառերի համար։
  • Անդամակցել Ֆեյսբուքում առկա Destroy Teghut Forest խմբին

Իսկ Թեղուտի անտառի ոչնչացման նախագծից ստացված գումարները (ասում են 15 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսելու համար ArmComedy-ն պատրաստել է առաջարկների մի այլ փաթեթ՝

  • Կարելի է մի անգամ էլ թարմացնել ԳԱԻշնիկների մեքենաները` տղեքը արդեն մի 3–4 տարի է նույն Տոյոտաներն են քշում, իսկ Լամբորջինին նոր մոդել է թողարկել։
  • 15 միլիարդով կարելի էր կառուցել մի քանի դպրոց, գնել ցորեն, նավթ ու օրինակ Անդոռան:
  • 15 միլիարդ դոլարով կարելի յուրաքանչյուր հայ ընտանիքի հարսանիքին հրավիրել Ջենիֆեր Լոպեսին․․․ու ոչ թե, որ երգի` այլ օգնի, աման- շբան լվա․․․
  • 15 միլիրարդով կարելի է ազատագրել ևս մի 20-30 տոկոս Ադրբեջանից, ու հասնել նրան, որ Ալիևը ինքը փաթեթավորի ու հանձնի։
  • կարելի ա Վայոց Ձորի վրա երկրորդ հարկ գցել:
  • 15 մլրդ դոլարով Գրանդ Քենդին կարող է եփել աշխարհի ամենամեծ թեյը, որ այդ շոկոլադը ցամաք չուտենք։
  • 15 մլրդ դոլրով կարանք Գարիկ Մարտիրոսյանին հետ բերենք, թող այստեղ աշխատի
  • Կարելի է Քըրք Քրքորյանին պարտքով փող տալ։
  • Կարելի է մի քանի տոկոսով մեծացնել բյուջեն…ճիշտ է 15 մրդ. մեր բյուջեյից մի քանի անգամ շատ է, սակայն, պետք է իրատես լինենք, բյուջե ամբողջը միևնուննն է չի հասնի:
  • Կարելի է մի քանի ամառ բոլոր հայերով հանգստանալ, ոչ թե Քոբուլեթիում այլ տասնապատիկ ավելի թանկ տեղեր.. ասենք` Ծաղկաձորում կամ Դիլիջանում:
  • Կարելի է մի քանի ռոք աստղ բերել Հայաստան համերգ տալու նախքան ծերանալը:

ArmComedy ռազմավարական հետազոտությունների կենտրոնը միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել բոլոր կարիք ունեցողներին:
[ad#Google Adsense Horizontal]

4 Comments

  1. Shushan Shushan 27/10/2010

    🙂 🙂 🙂 աաաաա, սպանեցիք !!!!!! :))))))))))))))))))))))

  2. Gayane Gayane 30/10/2010

    this is very dangerous you know, you are giving them good ideas :DDDDD

  3. Lola Lola 03/11/2010

    Amenalave amenaverjin toghn er!

Մեկնաբանությունները փակ են.