Գոթ երիտասարդը վաճառել է հոգին առանց ՀԴՄ–ի
September 22, 2010 17 Comments
ԵՐԵՎԱՆ – 18 ամյա Սևակ Խաչատրյանը արդեն հինգ ամիս է ինչ դարձել է գոթական երիտասարդական շարժման հետևորդ: Չնայած Եվրոպայում և ԱՄՆ-ում գոթեր կային երկար տարիներ շարունակ, Հայաստանը մինչ վերջերս շատ զուսպ էր մոտենում այդ ենթամշակույթին, ինչը շատերը պայմանավորում են հենց «գոթ» բառի հնչողության հետ: Երիտասարդ գոթը նախորդ հինգշաբթի վաճառեց իր հոգին Սատանային, ինչով և բարկացրեց Մալաթիա-Սեբաստիա համայքնի հարկային տեսչությանը, քանի որ առքուվաճառքի ժամանակ Սևակը չի տրամադրել Խավարի տիրակալին ՀԴՄ :
Պատմում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի հարկային տեսուչ Սամվել Վիրաբյանը` «Միայն 2010 թ. առաջին կիսամյակում մենք արդեն գրանցել ենք հոգին վաջառելու տասներկու դեպք և բոլոր դեպքերում էլ ՀԴՄ չի տրամադրել: Սա ՀՀ օրենքների կոպիտ խախտում է, և երիտասարդներին չի արդարացնում այն փաստը, որ Սատանան ՀԴՄ չի պահանջել: ՀԴՄ-ն անխտիր պետք է բոլորին էլ տրամադրվի: Սևակի դեպքը մեզ համար ահազանգ էր, և մենք ջանք չենք խնայի որպեսզի այդ, կներեք արտահայտությանս համար, գոթերին բերենք օրինական հարկային դաշտ:»
Սևակը հրաժարվեց ԱրմՔոմեդիի հետ հարցազրույցից նշելով միայն, որ «Լյուցիֆերի վստահված անձինքն պարտավոր չեն հետևալ ՀՀ հարկային օրենսգրքի ղզիկ պահանջներին, Գերմանիայում Ֆաուստից ոչ ոգ ՀԴՄ չէր պահանջում:»
Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը յուրահատուկ և հեռատես մոտեցում ցուցաբերեց։ Նախարար Երիցյանը նշեց՝ «Ընդհանրապես մենք չենք խրախուսում Մեֆիստոֆելին հոգի վաճառելը, սակայն խրախուսում ենք մանր և միջին բիզնեսի զարգացումը՝ ուստի կոչ ենք անում բոլոր հոգին վաճառող գոթերին ջրի երես գալ և իրենց գոթական առևտուրը անել ՀՀ օրենքները հարգելով։ Եթե տեսնենք, որ ցանկացողները շատ են, կարելի է քննարկել ավելի բարենպաստ հարկային դաշտի ստեղծումը։ Սակայն ավելի խելացի կլինի Հայաստանը դարձնել հոգիների միջազգային հիպերմարկետ և թույլ տալ բոլոր մնացած ազգերին իրենց հոգիները վաճառել այստեղ։ Դա ոչ միայն բյուջեն կլցի և մեր հայերի հոգիները կպահպանի այլ նաև կզարգացնի տուրիզմը և միջմշակութային հարաբերությունները։»
Վելզեվուլի մամլո խոսնակը տեղեկացրեծ ԱրմՔոմեդիին, որ հոգիների գնումը մեկ պատուհանի սկզբունքով իհարկե հրապուրիչ է, և նման գաղափար արդեն եղել է ԱՄՆ Նեվադա նահանգում, սակայն պաշտոնական Դժոխքը կսպասի ավելի գործնական քայլերի։
[ad#Google Adsense Horizontal]









դժոխքը Ղ-ով չի գրվում
Еще раз Малацию тронешь я тебе ноги поотбиваю
В нашем тахамасе все в лотерею играют по талонам
@sar
Մերսի ))
@Arman
Ну уже 13-й случай у вас, написано же…
надо что-то делать, а то будете самый бездушный район
Lol)) stegh lezvi teschutyunic mardik en kardum dzer gracnere,tak chto imasti mej mi xoracek karevore tarasxal chanek
DD
Ախար սխալ տեղից եք բռնցրել…եթե գոթական վաճառված հոգիների ՀԴՄ-ները կարող են Պետբյուջեն կաթիլ ավելացնել, ապա “գոթական” դղյակների տերերը հաստատ գետեր կլինեն բյուջեյի համար: Պետկա էն “Գոթ”-երին բռնել ու խարազանել, որոնք անաստվածավարի աջ ու ձախ իրենց Գոթական կուլտուրան են տարածում ու դրանց վրից 7 կաշի քերթեն:))))
@Artak
Раскулачивание кулаков?
@Narek
100%:)
Վելզեվուլը հայերեն Բեհեղզեբուղն է, чтоб ему пусто было:)
ինչ էլ մի անուն են դրել )))))))
Ays kayqi hodvacnerin canot chem, sa lurj patmutyun a, te humor? isk es patmutyan origianl hodvacy vortex kareli e pntrel?
Մենք ինքներս մեզ շատ լուրջ կայք ենք համարում։ Իսկ այս պատմության օրիգինալ հոդվածը հենց այս հոդվածն է։ Դեպքեըը բացահայտել են մեր հետաքքնող լրագրողները։
եթե լուրջ դեպք ա ու Երիցյանը իրոք սենց բան ա ասել,ուրեմն էլ ինչ ասենք,,,
Բայց ինձ թվում ա էս հոդվածի մեջ ամենակարևորը <> բառը պտի ուրիշ ձև գրվել,,
Mtacum em` inichn e mardun mxum nman bani hamadzaynvel? Ardyoq gitakcum en,te inch e spasvum nman qayl arac mardun? Kaskacum em, spasvum e ayn,inch nra tirakalin` mah, havityan mah, havityan tanjanq. Bayc inchu, ete kareli e @ntrel kyanq, havityan kyanq Astco het. Che vor Astvac e amenakaroxn u zoravor@,vori araj satanan partvac e u spasum e ir datastanin, uremn inchu gnal nra etevic?????????????? Mtaceq mardik, shaaat lav mtaceq voroshum kayacneluc araj, qani vor vax@ voch voq chgiti` inqn ardyoq klini,te voch, miguce jamanak chunenas voroshumd poxelu!
[WORDPRESS HASHCASH] The poster sent us ’0 which is not a hashcash value.
Մտածում եմ` ինչն է մարդուն մղում համաձայնվել նման քայլի հետ? Միգուցե վախը, բայց չէ որ սատանան ինքը պարտված է ամենազոր Աստծուն և սպասում է իր դատաստանին, ինչու գնալ նրա ետեևից և արժանանալ նույն դատավճռին? Ինչու ընտրել մահ, այն էլ հավիտենական մահ, այլ ոչ թե կյանք և ապահովություն Աստծո հետ: Արդյոք Սևակի նմանները գիտակցում են իրենց քայլի հետևանքները? Կասկածում եմ, դժվար մարդը գնար այդ քայլին `իմանալով ինչ է հավիտենական մահն ու տանջանքը, մի բան,որը վերջ չունի: Մտածեք մարդիկ, լավ մտածեք նման որոշում կայացնելուց առաջ, քանի որ ոչ ոք չգիտի, թե վաղը ինքը դեռ կունենա ժամանակ, թե ոչ: Միգուցե այլևս ժամանակ չունենաս որոշումը փոխելու համար:
Վախ, շահույթ, կամ էլ չեն լսել, որ պարտված ա
He is not just a Goth, he is ##$&!!! Menak goth chi *%#$a ^&%&!!!
Խնդրում ենք խուսափել նման բառերի կիրառումից և հարգել մնացած ընթերցողներին