Home > Armenian News, Society, Sport > ԲՀԿ–ն փոխեց Սամվելի կյանքը

ԲՀԿ–ն փոխեց Սամվելի կյանքը

ԲՀԿ անդամագրվելուց հետո Սամվելը 18 կգ նիհարեց

Այսօր ցանկանում ենք Ձեզ ներկայացնել Կիրակոսյան Սամվելի պատմությունը, ով 25 տարեկան հասակում վճռեց կտրականապես փոխել իր ապրելակերպը և ֆանտաստիկ արդյունքների հասավ ընդհամենը 6 ամսում։ Ինչպես և շատ հայ երիտասարդներ Սամվելը ուներ փոր՝ խաշաշաուրմայական կուլտուրաների լայնածավալ կիրառման արդյունք։ Սամվելը լիովին համապատասխանում էր Ալեքսանդր Պուշկինի արված համեմատությանը՝ հայ տղամարդիկ հղի կանանց նման են, սակայն մի չորեքշաբթի առավոտ Սամվելը որոշեց կոտրել այդ կարծրատիպը։

«Ես որոշեցի մտնել Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Անկեղց լինեմ՝ գաղափարախոսության համար չեմ մտել։ Պարզապես գիտեի, որ այնտեղ լավ պարապած տղերք կան, միշտ ընտրությունների ժամանակ մեր բակում տեսնում էի, նախանձում էի մի փոքր բիցեպսներին։ Ասեցի ես էլ կարամ։», – պատմեց Սամվելը։ Ասաց և արեց։ Անդամագրվելուց արդեն 2 շաբաթ հետո Սամվելը սկսեց նկատել, որ նիհարում է։ «Փողոցում բոլորը ասում էին՝ «Սամ ջան ֆիգուրադ տեղն ա գալիս, չլնի՞ բարգավաճ էս մտել» ես էլ պատասխանում էի, որ այո։ Ի դեպ շարունակում էի սնվել իմ սովորականի պես՝ Արտաշի մոտ, Գիրոս, Սլավիկենց քյաբաբնոցում, բայց քաշս նվազում էր։ Կյանքս իմաստ ունեցավ։ Ես էլ առաջվա պես յուղ չէի վառում, սակայն մյուս կողմից նիհարում էի, ուրեմն յուղ էի վառում։»

Մեկ ամիս հետո, Սամվելի վրա սկսեցին ուշադրություն դարձնել շենքի ամենասիրուն աղջիկները։ «Երբեք չէի մտածի, որ կուսակցությունը այդքան կփոխի իմ կյանքը։ Երբ գնացի մասնակցեցի առաջին հավաքին, մի աննկարագրելի զգացում ունեցա։ Տուն վերադարձա, բիցեպսս չափեցի ու տեսա, որ 33–ից 45սմ ե դառել։ Ստիպված էի նոր զգեստապահարան ձեռք բերել, բայց դա խնդիր չէր, դրամապանակումս փողը սկսեց ուշ ուշ պակասել։»

Բարգավաճ Հայաստանի անդամ դառնալուց 4 ամիս հետո Սամվելը ունեցավ փորի մկանների առաջին кубик–ը։ «Դա աննկարագրելի էր, ախր ես փորի մկանների վարժություն չեմ արել կյանքում բայց հիմա կուբիկներով պռես ունեմ։», – երջանկության արցունքները աչքերին կիսվում էր Սամվելը։ Մեր հարցին, թե արդյո՞ք նա կփոխի իր ԲՀԿ անդամակցությունը, 2 այլ կուսակցություններում անդամակացության վրա, երիտասարդը պատասխանեց՝ «Երբեք։ Իմ տրիցեպսը հիմա ցանկածաց հանրապետականի, կամ լևոնականի բիցեպսից էլ մեծ ա․ ես ինձ համարում եմ առողջ և իմ կյանքը իրոք բարգավաճում է։ Տարոսը Ձեզ։»

Ապագա կուլտուրիստները գրանցում են զգալի առաջընթաց

Սամվելի պատմությունը ապշեցրեց բոդիբիլդինգով զբաղվող բոլոր երիտասարդներին, ովքեր տարիներ շարունակ տանջվում էին մարզադահլիճներում։ Համաձայն բավականին հավաստի տեղեկությունների ԲՀԿ գրասենյակները անցել են 24–ժամյա անդամագրման ռեժիմի, որպեսզի գրանցեն բոլոր ցանկացողներին։ Օրերս անդամագրված բոդիբիլդինգի սիրահար Աշոտը կիսվեց իր ուրախությունով՝ «Ես жим лёжа–ն 95 կգ էի անում, 3 подход, իսկ Բարգավաճ մտնելու հաջորդ օրը, արդեն 120կգ բարձրացրեցի՝ 4 подход։»

Մեր զրույցի վերջում Սամվելը պատմեց ևս մի կերպարանափոխության մասին՝ «Գիտեք էս քանի օրա նկատում եմ, որ իմ 06–ը սկսելա փոխվել՝ սկզբից ակերը լենացան, հետո շուշեքը սկսեցին մգանալ իսկ էսօր նկատեցի, որ սկսելա մի փոքր ջպոտել։»

Ամերկյան Men’s Health ամսագիրը արդեն պատրաստում է հոդված Սամվելի հաջողությունների մասին, իսկ Gold՛s Gym մարզադահլիճների ցանցը առաջարկել է ԲՀԿ–ին մասնաճյուղեր բացել ԱՄՆ–ում, որտեղ միլինավոր մարդիկ երազում են նիհարել և բարգավաճել։

  • Share/Bookmark
  1. Վախթանգ Ս.
    July 26th, 2010 at 12:07 | #1

    Իսկ ուր է նայում Հանրապետականի ղեկավարությունը?:

  2. Nelly
    July 26th, 2010 at 15:34 | #2

    Lavn er:))))))))

  3. Tatevik
    July 27th, 2010 at 08:59 | #3

    даааааааааа! главное ко всему (и к штанге тоже) подходить с Умом а не Бицепсами – ПРАВИЛЬНО! ))))

  4. Հայկ
    July 27th, 2010 at 11:49 | #4

    Ekeq dzern el kpoxenq

  1. July 26th, 2010 at 17:00 | #1

Powered by WP Hashcash

Tweeter button Facebook button Linkedin button Digg button Youtube button