Press "Enter" to skip to content

Հայկական TV-ի դեմիուրգը և Անգլիան

by Narek

Հայկական հեռուստատոեսությունը ապշեցրեց անգլիացիներին
Հայկական հեռուստատոեսությունը ապշեցրեց անգլիացիներին

Շատերը երևի թե կհիշեն, որ մի քանի տարի առաջ բոլորիս ամենասիրված ԱԼՄ  հեռուստաալիքը Անգլիայում արժանացավ Quality Crown Award  մրցանակին, հեռուստաեթերի բարձր որակի ապահովման համար: Շատերը սակայն չհավատացին այն փաստին, որ ԱԼՄ-ն այնքան որակով հաղորդումներ է պատրաստում, որ նույնիսկ անգլիացիները անտարբեր չմնացին, իսկ չար լեզուները սկսեցին պնդել, որ այդ մրցանակը շինծու է, և որ ցանկացած կազմակերպություն էլ կորող է այն ստանալ, վճարելով համապատասխան գումեր: Մենք որոշեցինք կատարել լրագրողական հետախուզություն և մեկնեցինք Լոնդոն այս գաղտնիքը բացահայտելու նպատակով:

Առաջին նպատակն էր պարզել որքանով միջին վիճակագրական լոնդոնցին ծանոթ է ԱԼՄ հեռուստաընկերության հաղորդումներին: Առաջին իսկ պատահական անցորդը՝ Դեվիդ Սթրենջերը, ում մոտեցանք Տրաֆալգարյան հրապարակում, հենց իմացավ, որ Հայաստանից ենք բացականչեց “Օու, դուք Տիգրան Կարապետյանի երկրից եք”: Մենք պարզեցինք, որ Դեվիդի ամբողջ ընտանիքը, ընկերները, գործընկերները, հարևանները պարզապես զմայլված են հայկական հեռուստաընկերության այդ ֆենոմենով: “Կերազեի մեր մոտ էլ լիներ մի տենց հաղորդում, որտեղ հեռուստացույցեր կամ ԴՎԴ նվագարկիչներ բաժանեին” — ավելացրեց մի լոնդոնցի դեռահաս:

Պարզվեց, որ լոնդոնաբնակ ինտելիգենցիան ՝բժիշկները, փաստաբանները, ազնվականները հիմնականում նախընտրում են “Հացի Խնդիր” հաղորդաշարը: Նեյրովիրաբույժ Քենեթ Ադամսը շեշտեց, որ իրեն դուր է գալիս Տիգրան Կարապետյանի անմիջական շփումը հեռուստադիտողների հետ, և նա մի քանի անգամ փորձել է զանգահարել ստուդիա, բայց չգիտես ինչու իրեն չեն միացրել:

Ավելի ցածր խավերը՝ բանվորները, փայտագործերը, լույսի մարդիկ և հնդիկները նախընտորւմ են դիտել “Փոփ Կուռք” հաղորդումը, որտեղից տեղեկություն են ստանում տարբեր միջազգային և ռուսական աստղերի կենսագրությունների մասին: Վերջերս Լոնդոն գաղթաց բոմբեյցի Մոհինդեր Սուրեշը նշեց, որ հատկապես իրեն դուր եկավ ուրբաթ եթեր գնացած Լեոնիդ Ագուտինի մասին հաղորդումը:

Եթե ես լինեի մի փոքր տարիքով, կամ նա մի փոքր երիտասարդ...
Եթե ես լինեի մի փոքր տարիքով, կամ նա մի փոքր ավելի երիտասարդ...

Աստղային խոսակցությունները մեզ հուշեցին հանդիպել հանրահայտ մի Լոնդոնցու և պարզել նրա կարծիքը ԱԼՄ-ի մասին: Մեր հաջորդ կանգառն էր երգիչ և դաշնակահար Սեր Էլթոն Ջոնի առանձնատունը: Երգիչը մեզ դիմավորեց, բարձր տրամադրությունով, ավանդական թեյով և մի տեսակ չարաճճի հայացքով:  “Իհարկե իմ սիրաց հաղորդումը, Նոր Անուններն են:” — ասաց Էլթոնը, “մի գուցե մի օր իմ Գրեմմիների և պլատինե սկավառակների կողքին էլ կհայտնվի այդ երկար սպասվաց ստվարաթղթից կտռած ադամանդը”: Երգիչը բարձր գնահատեց ԱԼՄ-ի աշխատանքը հեռուստաեթերում և հատկապես ընդգծեց իր համակրանքը դեպի Տիգրան Կարապետյանը՝ “Եթե ես լինեի մի փոքր տարիքով, կամ նա մի փոքր երիտասարդ, ամեն ինչ կարող է շատ ուրիշ կերպ դասավորվեր”

Մեր վերջին կանգառը Լոնդոնում Quality Crown Award կազմակերպության տնօրեն Իզյա Ռաբինովիչի գրասենյակն էր: Անգլիացի գործարարը չենթարկվեց սադրանքին, երբ մենք նրան ասացինք՝ “Հայաստանում բոլորը գիտեն, որ դուք ժուլիկ եք, վաճառում եք ճոխ անունով մրցանակներ Հայաստանի և Մոլդավիայի պես վատ զարգացած երկրների գործարարներին, որ իրանք այդ թագ-մրցանակը տանեն տուն ու բոլորին խաբեն իբր Անգլիացիները բարձր են գնահատել իրանց արտադրանքի որակը, իրականում ԱԼՄ-ը երևի մի վայրկյան էլ չեք նայել, թե չէ տենց ապուշություն չէիք անի”: Ռաբինովիչը նշեց, որ ԱԼՄ-ն մշակութային ֆենոմեն է Անգլիայում և, որ իր 14-ամյա դուստրը պաղպաղակի փոխարեն գնում է Տիգրան Կարապետյանի պատկերով, տետրեր, պաստառներ և շապիկներ:  “Բացի դրանից Հայաստանից մենակ ԱԼՄ-ն չի որ ստացելա մեր մրցանակը, Fero, սուրճը նույնպես ժամանակին նվաճեց Անգլիան, և Թագուհին առավոտյան ուշքի չէր գալիս մինչև մեկ բաժակ Fero սուրճ չըմպեր” նշեց Իզյա Ռաբինովիչը:

Մենք էլ պարտքներս կատարած, վերադարձանք Հայաստան ճշմարտությունը հայ ժողովրդին վերջնականապես հասցնելու նպատակով: Իսկ իմ գրպանում դեռ մնաց այն շատ գեղեցիկ Անգլիացի աղջկա էլեկտրոնային փոստի հասցեն, ով իր ձախ կրծքին ուներ դաջվածք՝ Ա Լ Մ կախարդական, հեռավոր երկրի այբուբենի երեք տառ:

Share