“Օմեգա” ակումբը 50 տարվա դաշինք կնքեց Ուկրաինայի հետ
September 6, 2010 2 Comments
ԵՐԵՎԱՆ – Անցած շաբաթ Հայաստանում ստորագրվեց աննախադեպ համաձայնագիր, որը կես դարով անխափան կապահովի Հայաստանը ուկրաինական ստրիպ շուկայի լավագույն ապրանքատեսակներով: Իշխանություններին մոտ կանգնած որոշ աղբյուրների համաձայն դրանով կարող է սպասարկվել նաև Ղարաբաղյան շուկայի պահանջարկը սուր անհրաժեշտության դեպքերում, ինչը ակնարկվում է պայմանագրի տողերից մեկում` “…Հայաստանի և տարածաշրջանի այլ հայերի սպասարկման նպատակով…”:
Համաձայնագրի ստորագրումը զգալի աշխուժություն մտցրեց երկու երկրների քաղաքական և հասարակական կյանքում: Համաձայնագրի ստորագրման նպատակով Հայաստան այցելած Վիկտոր Յանուկովիչը հանդիպումներ ունեցավ քաղաքական էլիտայի և քննարկվող ոլորտի պատասխանատուների հետ: Ուկրաինայի նախագահը նաև փոխըմբռնման հուշագրեր կնքեց Պոլիտեխնիկի և ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետների հետ, որոնք հայ ուսանողներին արտոնյալ պայմաններ կտրամադրեն ուկրաինական տեսականուց օգտվելու համար: Կարդալ ավելին Read more






Միացեք մեզ Follow Us!