Քանդել, թե չքանդել. առանց փողկապի զրույց Գարեգին Բ-ի հետ

By Sergey

"Նոր եկեղեցին կբացի նոր հնարավորություններ հայ աղոթողների առջև", ՆՍՕՏՏ

(Ս=Սերգեյ)  (Կ=Կաթողիկոս)

Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ-ն համաձայնվեց պատասխանել ԱրմՔոմեդիի մի քանի հարցերին` կապված կինո Մոսկվայի դահլիճի ապամոնտաժման ծրագրերի հետ:

Ս. Նախ շնորհակալություն հրավերը ընդունելու համար, պարոն Ներսիսյան: Կաշխատեմ շատ ժամանակ չխլել…

Կ. Եթե դժվար չի … «Ձերդ Սուրբ Օծություն»

Ս. Հա.. կներեք: Եվ այսպես միանգամից սկսենք ամենակարևորից` ինչո՞ւ որոշեցիք քանդել կինոդահլիճը:

Կ. Նախ թույլ տվեք ամենայն Հայոց ժողովրդին հանդուրժողականության կոչ անել: Չնայած մեր դժվար ժամանակներին` մենք չպետք է տրվենք թշնամանքին և պետք է շարունակենք սիրել միմյանց:

Ս. Օքեյ. իսկ հիմա… ինչո՞ւ որոշեցիք քանդել դահլիճը:

Կ. Սիրելի տիար Սերգեյ:  Նախ սա կառավարության որոշումն էր: Եվ ընդհանրապես խնդիրը ոչ թե ինչ-որ բան քանդելու… Որդյակս, նախ խնդրում եմ ծամոնդ հանիր… Կարդալ ավելին Read more