ԺՆԵՎ — ԱՄԿ ղեկավար Թեդրոս Գեբրեեսուսը այսօր զգուշացրել է Հայաստանում հնարավոր ավելի ախմախ քաղաքական իրավիճակի մասին։ Բանն այն է, որ լսելով ԱԺ վերջին ելույթները ԱՄԿ հետազոտողները նկատել են նոր մուտացիաներ, որոնք կարող են էլ ավելի արագ տարածվել, քան արդեն մեզ ծանոթ շտամները։
«Մենք նկատում ենք քննարկումների, հարցերի ու բարձացված խնդիրների այնպիսի հոռի և տափակ իրավիճակ, որը չի եղել անգամ քաղաքական իրավիճակի առաջին ալիքի ժամանակ։ Պաշտոնյաները խոսում են ինչ-որ ազգանուններից, դրոշակներից, հերքում են նախկին ասածները, դրանք ներկայացնելով իբրև կատակ, ուղղակի խնդում են ելույթ ունենալուց»,- նշում է Գեբրեեսուսը. «սրանք նոր, մտահոգիչ մուտացիաներ են, որոնց դեմն առնելու գործիքակազմ մենք չունենք»։
ԱՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցություններին որպես հումանիտար օգնություն ուղարկել նորվեգացի պատգամավորների արագ արձագանքման խմբաքանակ։