Press "Enter" to skip to content

Պատգամավորներ Խանդանյանն ու Ղազարյանը չեն մասնակցի մանկական Եվրատեսիլին

ԵՐԵՎԱՆ — ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը չի հաստատել համացանցում տարածված լուրերն առ այն, որ մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթին Հայաստանը կներկայացնեն ԱԺ պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Սարգիս Խանդանյանը։

«Ճիշտն ասած, անհեթեթ խոսակցություններ են։ Պատգամավորների տարիքը մի քիչ գերազանցում է մանկական Եվրատեսիլի տարիքային շեմը ու չնայած հրաշալի վոկալ տվյալներ ունեն, մրցույթին, իհարկե, չեն մասնակցի»,- նշեց պաշտոնյան։

Ինքը Խանդանյանը հրաժարվեց մեկնաբանել պտտվող ասեկոսեները և հրավիրեց մեր ուշադրությունը իր թրաշին. «Էսպիսի թրաշով մանկական Եվրատեսիլի մասնակից տեսե՞լ եք։ Նու, չհաշված էն 2018թ. ռումինացի աղջկան։ Ակնհայտ է, որ ես շատ մեծ, չափահաս, պատգամավոր մարդ եմ»։

Երկրպագուները՝ երկուսն էլ հույս ունեն, որ դուետը համապատասխան տարիքին հասնելուն պես հանդես կգա արդեն մեծահասակների Եվրատեսիլին։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.