![](https://i1.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2021/02/42824_garik-sargsyan_02054_M.jpg?fit=600%2C341)
ԵՐԵՎԱՆ — Երեկ նշանակված Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը այսօր փաստաթուղթ է ստորագրել, որով աճուրդի է հանել Ֆինլանդիայի զգալի մասը։ Աճուրդի հանված հողի նկարագրության մասում տեղի է ունեցել վրիպակ, որի պատճառով Հելսինիկին կարող է վաճառվել շուկայականից ցածր գնով։
Ինչպես մեզ բացատրեց կադաստրի ներկայացուցիչը Երևանից հյուսիս-արևմուտք 2,7կմ հեռավորության վրա գտնվող 3հա տարածքի փոխարեն աճուրդի է հանվել Երևանից հյուսիս-արևմուտք 2700կմ հեռավորության վրա գտնվող 3000հա տարածք։ Ինչը կազմում է Ֆինլանդիայի տարածքի զգալի մասն է կազմում։ Կադաստրում խոստացել են հնարավորինս արագ շտկել իրավիճակը։
Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստոն իր խորը մտահոգությունն է հայտնել Գարիկ Սարգսյանի միանձնյա որոշման հետ կապված և կոչ է արել կադաստրի ղեկավարին վերանայել աճուրդի պայմանները։
Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ֆինլանդիային 1-2 օր համբերել՝ պատճառաբանելով, որ գույքի պետական կոմիտեն խիստ ծանրաբեռնված է և անցումային փուլում է գտնվում։