![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2021/01/1-menuam.jpg?fit=600%2C293)
ԵՐԵՎԱՆ — Հայաստանի առաջատար առաքման կազմակերպությունը հերքում է որոշման քաղաքական դրդապատճառները:
«Սա զուտ տեխնիկական որոշում է: Մեր առաքելությունն է առաքել միայն ապաքաղաքական սնունդ», — նշում է կազմակերպության ներկայացուցիչը:
«Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ մեր առաքած պիցցաները հաճախ օգտագործվել են քաղաքական նպատակներով՝ նախկինների և թալանչիների ջրաղացին ջուր լցնելով: Մենք այսօրվանից դադարում ենք այդ արատավոր պրակտիկան,» — նշել է Էկոնոմիկայի նախարարը:
Վերլուծաբանները ահազանգում են, որ ռեժիմը փորձում է փակել ընդդիմության սնուցման բոլոր խողովակները: