Press "Enter" to skip to content

« Ըստ էության, մենք պահպանեցինք Քրիստոնեությունը որպես ազգային կրոն» , — Փաշինյան

ՄՈՍԿՎԱ Փաշինյանը դրական է գնահատել Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման արդյունքները և կոչ արել շեշտը դնել ձեռքբերումների վրա:

«Գուցե մեր առաջնահերթ հարցը չենք լուծել, սակայն հստակ բանավոր ըմբռնում կա, որ հայոց լեզուն կշարունակի մնալ ՀՀ պետական լեզուներից մեկը (եթե ոչ հիմնականը) տեսանելի ապագայում», — նշել է Փաշինյանը:

«Այո, հանդիպման արդյունքները իդեալական չեն, սակայն մի մոռացեք նաև մեր կողմի հաջողությունները.

  • Նոր Նորքի 9-րդ զանգվածը մնալու է ՀՀ կազմում;
  • «Էրատո» ջոկատը կշարունակի մնալ մեր բանակի ողնաշարը;
  • Ասֆալտապատման տեմպերը կշարունակել մնալ բարձր
  • Ադրբեջանական կողմի ստոր առաջարկը՝ ինձ չռփել միասնական ասուլիսի ընթացքում, հստակ մերժվեց ռուսական կողմի խնդրանքով:

Բոլոր դրական կողմերը չտեսնելը պարզապես պիցցայակերություն է», — ամփոփել է ՀՀ գերագույն հրամանատարը: