Press "Enter" to skip to content

Քանյե Ուեսթ. դա երազ չէր, ոչ էլ իրականություն

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ — Աշխարհահռչակ ռեփ աստղ Քանյե Ոեսթը, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենաակտիվ սատարողներից մեկն էր, րոպեներ առաջ հանդես է եկել սենսացիոն խոստովանությամբ։

Ռեփերը, ով Թրամփի երդմնակալության հաջորդ օրը դիմեց նախագահին «Հիմա սա երազ է, թե՞ իրականություն» արդեն թևավոր դարձած խոսքերով, այսօր հայտնել է, որ սխալվել է։ «Դոնալդ հեռացի՛ր։ Դու դավաճանեցիր հեղափոխությունը։ Գլուխս պատով եմ տվել, քեզ սատարել եմ, իմ արև։ Հիմա գլխիս եմ տալիս, բայց արդեն ուշ ա»։ Հուզմունքից Քանյեն դիմել է կտրուկ քայլերի՝ unfollow է արել Թրամփի միկրոբլոգը Թվիթեր սոցիալական ցանցում։