ԵՐԵՎԱՆ — Դեկտեմբերի 28-ին ԱԺ մուտքի մոտ քաղաքացիական ակտիվիստների և Շիշ բռնողի միջև քաշքշուկը մեծ արձագանք է ստացել Եվրոպական կառույցներում:
«Խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես դատապարտում ենք ագրեսիվ դրսևորումները Շիշ բռնողի նկատմամբ ԱԺ-ի դիմաց: Կոչ ենք անում պատկան մարմիններին քննել միջադեպը և ապահովել Շիշ բռնողի անվտանգությունը», — նշված է ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այս պահի դրությամբ Շիշ բռնողը դեռ չի մեկնաբանել միջադեպը, սակայն խոստացել է անդրադառնալ ավելի ուշ: