Press "Enter" to skip to content

Ֆեյք համայնքը նույնպես բողոքում է մեդիատեռորից

ԵՐԵՎԱՆ — Լսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մի քանի խիզախ ֆեյքեր նույնպես առաջ են եկել և բարձրաձայնել մեդիատեռորի զոհ լինելու մասին։ Մեր խմբագրություն հասած 42 նամակներում Ֆեյքերը կոչ են Հայաստանում գործող իրավապաշտպաններին չլռել և խոսել իրենց համայնքի խնդիրների մասին։

Մարդիկ սկսել են առանց կաշկանդվելու, բարձրաձայն խոսել ֆեյքերի ֆաբրիկաներից։ Դուք հասկանու՞մ եք որքանա դա իմ գործը դժվարացնում։ Առաջ ինչ ախմախություն ուզում գրում էի, գոնե տարիքով 50+ մարդիկ հավատում էին, որ ես իսկական եմ։ Հիմա դրանք էլ են գլխի ընկել։ Աշխատել չի լինում։ Թողե՛ք աշխատենք։

Ռեգինա Մռազյան, 46, աստրոլոգ

Ֆեյք համայնքը գտնում է, որ իրենց դեմ արշավը ուղղորդվում է մեկ կենտրոնից և նպատակ ունի մաքսիմալ թուլացնել ֆեյքերի դիրքերը Ֆեյսբուքում։

Մի 3 տարի առաջ շատ հեշտ էր՝ մեծ ծիծիկներով ռուս աղջկա նկար էիր դնում ու մի օրում 3000 ընկեր։ Օրվա մեջ 20-30 հատ պրոֆիլ քշում էի։ Հիմա արի հայի նման վրացի աղջիկ գտի, նկարները հավաքի, էդ պրոֆիլում պոստեր արա։ Հազիվ 10 հատ եմ կարում քշել։ Փող եմ կորցնում էս բարդ տնտեսական պայմաններում։


Գագո Մ., 39, փականագործ

Ֆեյք համայնքը զգուշացնում է, որ իրենց հանդեպ մեդիատեռորը չդադարեցնելու դեպքում կդիմի ավելի կոշտ քայլերի։

Անեծք, ազիզ ջան, լիքը անեծք եմ տալու։ Էսքան վախտ մենակ քֆուր էր, բայց երևի սկսեմ անիծել։ Կարողա դաժե թուղթ ու գիր։

QnqwushGago fotosesyaner, 49, N մանկապարտեզի երաժշտության ուսուցչուհի