Press "Enter" to skip to content

ԱԺ-ն այսօր ինչ-որ բան կբզբզա Սահմանադրության մեջ

ԵՐԵՎԱՆ — Այսօր ժամը 13:00 Իմ քայլը խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել Ազգային ժողովում։ Վերլուծաբանների կարծիքով խմբակցությունը պատրաստվում է ինչ-որ բան բզբզալ ՀՀ Սահմանադրության մեջ։

«Ինչ-որ բան են բզբզալու, բայց մենք երևի չմասնակցենք։ Իրանք ասում են, որ պետքա բզբզալ, մյուսները ասւոմ են պետք ի բզբզալ, մենք ասում ենք կա երրորդ ճանապարհ։ Հենց իմանանք որնա, կասենք»,- նշել է ընդդիմադիր Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքը մի փոքր այլ է՝ «Այս ամենը հետևանքը Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ին տեղի ունեցած քննադատական ելույթի։ Մոտիվները խիստ քաղաքական են»։

Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը գտնում է, որ բերված նախագիծը շատ լավն է։ «Կոնկրետ չգիտեմ ինչա, բայց ինչ-որ բան փոխելու ենք կամ մեր Սահամանդրությունում կամ կարբյուրատորում։ Էդ երկուսից մեկն ենք քննարկում։ Նենց մարդիկ են առաջարկությունը արել, որ դժվար վատ բան լինի։ Համարյա վստահ եմ որ շատ լավ է»,- հստակեցրեց Աղազարյանը։

Արձագանքել են նաև Հայաստանի միջազգային գործընկերները։ Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել։ «Մեր գլխից թռան իշխանությունները։ Եկան կարծիք ուզեցին, հետո առաջ ընկան ու սկսեին ինչ-որ բան բզբզալ։ Հավայի էսքան գործ ու coffee break արեցինք»,- անկեղծացավ Ջիաննի Բուքիքիոն։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.