Press "Enter" to skip to content

Առողջապահության միջազգային կազմակերպությունը Փաշինյանների միաժամանակ առողջացման մասին. «Հալալ ա..»

ԵՐԵՎԱՆ ԱՀԿ-ն բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, որը վարչապետի մակարդակով սատկացրել է վիրուսի ներկայությունը օրգանիզմում և արագի մեջ իմունիտետ ձևավորել:

«Հայաստանը ապացուցեց, որ եթե ամբողջ սրտով ուզում ես բուժվել կորոնավիրուսից, ապա ամբողջը տիեզերքը օգնում է քեզ: Ու դե նաև ընտանիքի մյուս 4 անդամներին: Միաժամանակ: Նույն օրը», — նշել է ԱՀԿ-ի ղեկավար էն անիմաստ բեղերով մարդը:

ՀՀ Պարետը կոչ է արել էն 8,000 հիվանդներին «էլ շատ չերկարացնել ու օրինակ վերցնելով վարչապետից՝ արագի մեջ սաղովի ապաքինվել»:

Արագ ապաքինման պատճառը առայժմ հայտնի չէ, սակայն կեցավայրի աղբյուրները հաղորդում են, որ ապաքինվելուց հետո վարչապետը մատով միամիտ կպել է ջրի շշին և այն փոխակերպել գինու:

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.