
ԵՐԵՎԱՆ — Ապրիլյան պատերազմի հանձնաժողովը հրավեր է ուղարկել ՌԴ նախագահին մասնակցելու ընթացիկ լսումներին և բացատրելու արդյոք ռուսական կողմը ներգրավված է եղել որևէ դավադրական ծրագրի մեջ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացատրեց, որ առանց Պուտինի մասնակցության հանձնաժողովի աշխատանքը կլինի անավարտ, կիսատ և թերի:
«Ի վերջո եթե եղել են չարաշահումներ, ապա պատասխան պետք է տան նաև շահագրգիռ երկրները և զենք վաճառող երկրների ղեկավարությունը», — բացատրել է Ա. Քոչարյանը:
Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է, որ կոռումպացված համակարգի արտասահմանյան հովանավորները ևս պետք է պատասխանատվություն կրեն.
«Այո, մենք ունենք որոշակի ռազմավարական հարաբերություններ ռուսական կողմի հետ, սակայն դա չի նշանակում, որ մենք ներելու ենք ՌԴ նախագահի աջակցությունը նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմին: Առայժմ Վ. Պուտինին ներգրավում ենք միայն որպես վկա, իսկ հետագայում դատախազությունը կորոշի ինչպես վարվել», — նշել է Փաշինյանը:
«Երկու տարի շարունակ Ռուսաստանի շխանությունը հուսով սպասում է, որ ահա, մեկ-երկու ամսից այս իշխանությունը կձախողվի; ահա, մեկ տարի և այլևս սրանք կհեռանան և փորձում են խոչընդոտել բարեփոխումներին… սրան վերջ ենք դնելու», — հավելեց վարչապետը: