Press "Enter" to skip to content

Ավինյանը հերքում է Ջոնի Բռջոնիի լայվը դիտելու մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ — Երեկ բազմաթիվ ահազանգեր եղան, որ ՀՀ պարետ Ավինյանը և այլ պաշտոնյաներ դիտել են Բրջոնիի լայվը: Կառավարությունը նախաձեռնել է ծառայողական քննություն:

«Դա ես չէի… ես ռայոն էի գնացել, իսկ հեռախոսս թողել էի օգնականիս՝ Արմանի մոտ,» — բացատրում է Ավնինյանը:

Միաժամանակ հրապարակ է նետվել նաև այ վարկածը, որ Ավինյանի հեռախոսը գողացել էին Աջափնյակ վարչական շրջանի անհայտ բնակիչներ, դիտել էին Բռջոնյաց համերգը և հետո վերադարձրել էին հեռախոսը:

Կառավարությունը նաև հերքում է օդից կախված այն լուրերը, որ տեղի է ունեցել «դռուժիծ» ուղարկելու նախաձեռնություն պարետի կողմից:

Ջոնի Բռջոնու մամլո խոսնակը իր հերթին արձագանքել է. «Նայել ա, թե չէ չգիտեմ, բայց պաձելիցյա չի արել»:

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.