ԵՐԵՎԱՆ — ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը նոր SMS-ով անդրադարձել է շատ ընտանիքներում լարվածության բարձրացմանը:
«Սիրելի հայրենակիցներ, բոլորիս համար ծանր ժամանակ է՝ ստիպված ենք 24 ժամ անցկացնել ընտանիքի հետ, բայց դե հիմա էդ ա», — նշված է պաշտոնական SMS-ում:
«Թերևս հասկանում եք, որ լավ օրից չի, որ ստիպում ենք այդքան նստել տանը և հետևել ինչպես են անիմաստ մեծանում երեխաները, սակայն ճգնաժամը թելադրում է դառը քայլեր»:
«Խոտսանում ենք, որ անգամ մեկ վայրկյան ավել չենք պահի ձեզ տանը՝ այդ հարազատների որջում, և առաջին հնարավորության դեպքում թույլ կտանք վերադառնալ աշխատանքի»: