![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2020/03/xkuracja-borowinowa-jpeg.jpeg.pagespeed.ic_.pSzrh_ANEF.jpg?fit=600%2C316)
ԵՐԵՎԱՆ — ՀՀ նախկին վարչապետ և
Մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիր Բագրատյանը կոչ է արել վիզուալ առանձնացնել կորոնահիվանդներին:
«Չեմ հասկանում ինչումն է խնդիրը՝ մենք պետք է մեկուսացվենք վարակից, վարակակվածները նման են չվարակվածներին, չվարակվածները իրավունք ունեն ամբոխի մեջ տեսնեն և հեռու մնան վարակվածներից”, — նշել է տնտեսագետը:
Բազմաթիվ քննադատներ ահազանգել են, որ դեմքը մազութոտելու առաջարկը մի փոքր հակասում է մարդու իրավունքներին և հակախուճապային միջոցներին:
«Կարծում եմ լիովին բավարար կլիներ սև մառկերով գծանշել դեմքը՝ առանց մազութի նման հրավտանգ նյութի կիրառման», — նշել է մազութի և մարդու իրավունքների փորձագետ Իոանիս Դանիելյանը: