ԵՐԵՎԱՆ — Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերելուց հետո ՀՀ Առողջապահության նախարարությունը ձեռնարկել է մի շարք կանխարգելիչ միջոցներ, վարակի տարածումը կանխելու նպատակով։
Միջոցներից մեկը սահմանափակում է հայ տղաների միմյանց բարևելիս պաչելու ավանդույթը։ «Գիտակցում ենք, որ սա միգուցե ծայրահեղական ու կոշտ քայլ է, սակայն այն խիստ անհրաժեշտ է և կրելու է ժամանակավոր բնույթ»,- այսօր լրագրողներին վստահեցրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հանգստացրեց հավաքվածներին և խոստացավ կորոնավիրուսի վտանգը նվազելուն պես հանել արգելքը. «մասնավորապես այսպես կոչված multiպաչ երևույթց է պետք հրաժարվել, երբ տղաները իրար տեսնելիս մի քանի անգամ են համբուրում թուշը։ Սա էլ ավելի է նպաստում վարակի տարածմանը»։
Այս պահին նախարարությունը որևէ կերպ չի սահմանափակել տղա/աղջիկ զույգերի հանդիպման պաչիկները։ «Եթե կորոնավիրուսի տարածման դինամիկան շատ մտահոգիչ չլինի, այդ քայլից զերց կմնանք»։