ԵՐԵՎԱՆ — Ընդդիմադիր ուժերը հրատապ մոբիլիզացնում են ռեսուրսները ձևավորելու «տո, ինչ ուզում եք արեք, վայ» շտաբը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողներին բացատրեց կուսակցության մոտակա քայլերը. «Ահավասիկ ձեռնամուխ ենք լինելու հանրքավեի վերաբերյալ շտաբի ձևավորման տեսլականին: Ըստ իս, ժողովուրդը պետք է հստակ ասի իր «ինչ ուզում եք արեք»-ը»:
Մյուս ընդդիմադիր ուժը ևս միացել է նախաձեռնությանը. «Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա կտրուկ արձագանքել հանրաքվեին իր «ուֆ, դե ինչ ուզում եք արեք» քվեով, — նշել է Էդմոն Մարուքյանը:
Այս պահին Հայաստանի բոլոր շրջաններում ակտիվորեն ձևավորվում են «Այո»-ի և «ա, դե ինչ ուզում եք արեք»-ի շտաբերը: