Press "Enter" to skip to content

Հենրիկ Հարթենյանը նախկին իշխանությունների թողած դառը ժառանգություն է. Իմ Քայլը խմբակցություն

ԵՐԵՎԱՆ — Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը խիստ դատապարտել է իր անդամ Հենրիկ Հարթենյանի վարքագիծը, այն բնորոշելով «դամբուլություն»։

Հիշեցնենք վերջինս կոչ էր արել ֆեյսբուք սոցիալական կայքի իր ընկերներին մտնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջ ու ինքնաարտահայտվել։

Խմբակցությունը անթույլատրելի է համարում Հարթեյանի պահվածքը։ «Սակայն չմոռանանք, որ Հենրիկ Հարթենյանը նախկին իշխանություններից ժառանգած ծանր խնդիրներից մեկն է։ Երկար ժամանակ է հարկավոր պրոբլեմները ամբողջովին լուծելու համար»,- նշված է խմբակցության հայտարարությունում։