Press "Enter" to skip to content

2020թ. հունվարի 1-ից կթանկանան մարմնավաճառների ծառայությունները

ԵՐԵՎԱՆ — Մարմնավաճառների ծառայությունների սակագները կթանկանան 2020թ. հունվարի 1-ից, այս մասին այսօր ասուլիսին հայտնել է սեքս գործիչների արհմիության նախագահը Ռուզաննա Դոմփյանցը։

«Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք ԵԱՏՄ կարգավորումներ և օրենսդրական նորմեր, որոնք բարձրացնում են մեր մատուցած ծառայությունների ինքնարժեքը»,- բացատրեց նախագահը. «Թանկանում է մի շարք ապրանքատեսակների մաքսազերծում, տրանսպորտային միջոցների մասին դե բոլորդ գիտեք, այսինքն մենք էլ այլ ճանապարհ չունենք քան գնալ թանկացման»։ Նա հավաստիացնում է, որ թեև գնացուցակը կթանկանա, կբարելավվի նաև ծառայությունների որակը։ «Մոտ ապագայում Երևանում կկայանա մի քանի նոր սեքս դիրքի շնորհանդես, կլայնանա կիրառվող Խաղալիքների տեսականին, կավելացվեն քոսփլեյի տարրեր՝ օրինակ փչացած ուսմասվարուհի, ամաչկոտ շենքի լիազոր և չափահաս առաջին կուրսեցի»,- նշեց Դոմփունցը՝ հավելելով, որ աղջիկներին կտրամադրվեն ֆիթնես սրահների տարեկան փաթեթներ. «Այո ձեր բողոքները լսել ենք, ընդունել ենք ի գիտություն՝ աղջիկներից շատերը մի քիչ լիքոտ են»։

Քանի որ, նոր սակագների ուժի մեջ մտնելուն հաշված ամիսներ են մնացել, երկիր են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ ԵԱՏՄ երկրներից, որտեղ սակագները թանկացել են տարներ առաջ։ Արդյունքում մի շարք փողոցներում՝ մասնավորապես Բագրատունյաց պողոտայում հնարավոր է հերթերի գերգոյացում։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.