«Մեկ այլ տեխնիկական վրիպակի արդյունքում երեկ ֆուրշետի ընթացքում նաև սերկևիլի մուրաբա սկսեցի շպրտել ռուս պատգամավորների վրա»
ՏՐԱՍԲՈՒՐԳ — Հայկական պատիրվակության ղեկավարը տեխնիկական վրիպակ անվանեց նաև Ռուսաստանի դեմ օրինագծի մանրակրկիտ նախագծումը և կողմ քվեարկելու կոչը ԵԽԽՎ-ում։
«Ոչ մի խնդիր չկա և մեր ռուս գործընկերների հետ ունենք փայլուն հարաբերություններ։ Նրանք նույնիսկ չնեղացան երբ մեկ այլ տեխնիկական վրիպակի արդյունքում նրանց կոչ արեցի հեռանալ Ղրիմից և վերադարձնել Կուրիլները Ճապոնիային», — բազմաթիվ սմայլիկներ ներքո իր էջում շարունակեց մայրցամաքի ամենաերիտասարդ նախկին ԱԳՆ փոխնախարարը։