ԵՐԵՎԱՆ — ԱԺ-ն հաջորդ քառօրյային կքննարկի նոր օրինագիծ, համաձայն որի էկոլոգիապես մաքուր տրանսպորտի միջոցներ ձեռք բերած քաղաքացիները կստանան որոշակի արտոնություններ։
Օրենսդրական փաթեթը առաջարկում է արտոնությունների մեծ ցանկ, որոնցից սակայն սրտացավ վարորդների համար պետք է ընտրվի առավելագույնը 3-4-ը։ Այդ արտոնություններից են՝
- Շաբաթը մեկ հասարակական վայրերում ծխելու հնարավորություն։
- Աղբը էլեկտրոմոբիլից դուրս նետելու արտոնագիր ամսվա կենտ օրերին։
- Գիշերային ժամերին բազմաբնակարային շենքերի հարևանությամբ բարձր ճռռացնելու և/կամ ձայնային ազդանշան տալու հնարավորություն։
- Ձախ թեքվող սեկցիայի արտահերթ մուտք ցանկացած լուսաֆորի մոտ։
- Ճանապարհային ոստիկանի վրան տարին մեկ մունաթ գալու հնարավորություն։
- Էլեկտրոմոբիլի բնապահպանողական հատկությունների մասին պատմելով ընկերներին զզվացնելու արտոնագիր։
- Խաշը գդալով ուտելու արտոնագիր Ր տառը պարունակող ամիսներին։
- Բոլոր հարսանիքներին/կնունքներին/թաղումներին շարասյան առաջին մեքենա լինելու երաշխիք։
- Տարին մեկ Աբովյան փողոցով վերև երթևեկելու հնարավորություն։
- Կայանատեղիներում շեղ և/կամ երկու կայանատեղիների ուղիղ մեջտեղը կայանելու թույլատվություն։
ԱԺ խմբակցությունները եկել են համաձայնության, որ օրենքը աննախադեպ խթան կհանդիսանա էլեկտրոմոբիլները ներմուծմանը ինչը մի շարք բնապահպանական խնդիրների լուծման բանալաի կդառնա։