Press "Enter" to skip to content

Իշխող ուժը ընդունեց իշխող ուժի իշխող ուժ դառնալու օրը տոն հռչակելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ — Ազգային ժողովում ընդունվեց իշխող ուժի ներկայացրած նախագիծը, համաձայն որի իշխող ուժի իշխող ուժ դառնալու գործընթացի մեկնարկը կամրագրվի որպես տոն։

Իշխող ուժը մեծամասամբ իշխող ուժի ձայներով (կողմ քվեարկեց 97, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր) հավանություն և մեծ լայք տվեց «Տոների և հիշատակի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին» նախագծին։ Այսպիսով իշխող ուժի պատգամավորները բարձր գնահատեցին նախորդ տարվա իրենց իսկ ջանքերն ու քաղաքական որոշումները։

Իշխող ուժի մի քանի պատգամավորներ շեշտեցին, որ հաճույքով 2-3 անգամ կողմ կքվեարկեյին իշխող ուժի սույն նախաձեռնությանը։ Նրանք (խմբ.՝ իշխող ուժը) վստահեցրեցին, որ առաջիկայում էլ սիրով կսրտիկեն և միաձայն կսատարեն իշխող ուժի բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են իշխող ուժի դերի և ավանդի ամրապնդմանը։