Press "Enter" to skip to content

Լուսավոր Հայաստանը ներկայացրեց՝ ինչպես կվերափոխեր կառավարությունը, եթե դեկտեմբերին ստանար 700.000 ձայն ավել

ԵՐԵՎԱՆ — ԼՀԿ-ն մանրակրկիտ ներկայացրել է իրենց կուսակցության տեսլականը այն դեպքի համար, եթե անցած տարի ստանային ձայների մեծամասնությունը։

«Կարծում եմ եկել է ժամանակը մանրակրկիտ ներկայացնելու ժողովրդին ինչպես մենք կբարեփոխեինք կառավարությունը, եթե Աստծո կամոք դառնայինք իշխանություն», -բացատրում է Մարուքյանը։

ԼՀԿ-ն վստահեցնում է, որ այդքան քիչ ձայնի փոխարեն շատ ավելի շատ ձայն ստանալու դեպքում եռանդով կաշխատեին կառավարության ապակենտրոնացման վրա։

Մասնավորապես ԼՀԿ-ն խոստանում է, որ եթե գլխանց իրենց շատ ձայն տային, ապա ուժային կառույցները կվերադարձնեյին ԱԺ-ի վերահսկողություն։

«Մշակույթի նախարարությունն էլ չէինք փակի։ Եթե իհարկե մեզ ձայն տային 2018-ի դեկտեմբերին», — մանրամասնում է ԼՀԿ-ն։