Press "Enter" to skip to content

Մարտի վերջին կիրակին կնշվի որպես տնտեսական հեղափոխության օր

ԵՐԵՎԱՆ — Կառավարության որոշմամբ տնտեսական հեղափոխության օրը կնշվի ամեն տարվա մարտի վերջին կիրակին:

Կառավարության որոշմամբ Երևանում և մարզերում կիրականացվեն տոնական միջոցառումներ, որոնք կշոշափեն տնտեսական հեղափոխության թեմաները՝ արդյունաբերության թռիչքը, բարձր տեխնոլոգիաների զարթոնքը, գյուղատնտեսական հրաշքը և բժշկական տուրիզմը։

«Քաղաքացին պետք է իր մաշկի վրա զգա տնտեսական հեղափոխությունը, իսկ դրա համար պետք է նրան առնվազն տարին մեկ օր հիշեցնել, որ նա տնտեսապես բարեկեցիկ է և երջանիկ», — նշեց կառավարության մամուլի խոսնակը, — «Օ, ի դեպ կարելի ա նաև երջանկության օրը առանձին նշել»։

Տնտեսական հեղափոխության օրը Երևանի բոլոր փողոցների և հրապարակների վրա տեղադրվելու են պաստառներ՝ «Մուտքը միայն ժպիտով»։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.