ԵՐԵՎԱՆ — Քաղաքապետարանը խոստանում է լուծել կենտրոնի խցանումների և մեքենաների կայանման հարցը, սակայն առայժմ կարող է միայն հոգեբանորեն անել դա։
«Այո, կարմիր գծերը մանուշակագույն դարձնելով չի լուծվում տրանսպորտի կամ կայանման հարցը, սակայն դա հոգեբանորեն կարող է լավ մեսիջ լինել հանրությանը՝ ինչ-որ բան փոխվում է», — նշել է քաղաքապետը։
«Սակայն փոփոխությունները ոչ միայնգ սիմվոլիկ ու հոգեբանական են լինելու՝ շուտով կավելացնենք նաև կայանման սակագները», — բացատրել է Մարությանը։
Քաղաքապետարանի պնդմամբ խնդիրը իրականում բարդ է և պահանջում է երկարամյա լուծում, սակայն ինչ հնարավոր է անել այսօր, կանեն այսօր։